Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2023 թվականի թիվ 119 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 52 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի

թիվ 119 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) ցանկում կատարվող

1. I բաժնում՝

ա) 1-ին աղյուսակում՝

«001» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 001 ՄՄ ՏԿ 001/2011 «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» Ս

10ս

Հ 1հ

».

«002» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 002 ՄՄ ՏԿ 002/2011 «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» Ս 1ս

10ս

11ս

Հ 1հ

».

«003» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 003 ՄՄ ՏԿ 003/2011 «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Ս

10ս

11ս

Հ 3հ

».

«031» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 031 ՄՄ ՏԿ 031/2012 «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Ս ս

».

«046» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 046 ԵԱՏՄ ՏԿ 046/2018 «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Հ 1հ

ՓԱ -

».

«047» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

« 048 ԵԱՏՄ ՏԿ 048/2019 «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Ս 1ս

Հ 1հ

049 ԵԱՏՄ ՏԿ 049/2020 «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» ՀՎ -

ՊՀ -

Ը -

ՇինՀ -

ՓՓ -

ՇՀ -

050 ԵԱՏՄ ՏԿ 050/2021 «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Ս 1ս

051 ԵԱՏՄ ՏԿ 051/2021 «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Հ 3հ

ՊՀ -

ԱՓ -

052 ԵԱՏՄ ՏԿ 052/2021 «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Ս 1ս

Հ 1հ

».

բ) 2-րդ աղյուսակում՝

«ԹՊԳ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

«ՀՎ հեղինակային վերահսկողություն».

«ՊՀ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

«ՇինՀ շինարարական հսկողություն (տեխնիկական վերահսկողություն)

ՇՀ շահագործման հսկողություն

Ը ընդունում».

«Փ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

«ՓՓ նախագծային փաստաթղթերի փորձաքննություն»:

2. II բաժնում՝

ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5 Նշագիրը EC 1022-2023 (խմբ. 1)».

բ) 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի

վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 52 որոշում».

գ) 7-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու)

ամսաթիվը 05.05.2019».

դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22 Փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի

15-ի թիվ 119 որոշմամբ ցանկի առանձին դիրքերում կատարվել են փոփոխություններ (առանց դիրքերի ծածկագրերի փոփոխության), ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։