Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում։

2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։

3. Համատեղ վերահսկիչ միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։

4. Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։