Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-01-21-ից մինչև 2026-02-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-02-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2024 թվականի N 44-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1446-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. VIII գլխի 102-րդ կետից հանել «՝ կիսաբամբակյա» բառը,

բ. VIII գլխի 107-րդ կետից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,

գ. IX գլխի 130-րդ կետից հանել «՝ կիսաբամբակյա» բառը,

դ. IX գլխի 135-րդ կետից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. նորմա 6-ի 9-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,

բ. նորմա 6-ի 18-րդ կետի 5-րդ սյունակից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,

գ. նորմա 6-ի 19-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,

դ. նորմա 7-ի 6-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,

ե. նորմա 7-ի 9-րդ կետի 5-րդ սյունակից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,

զ. նորմա 7-ի 10-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,

է. նորմա 8-ի 9-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,

ը. նորմա 8-ի 17-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,

թ. նորմա 8-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով՝

« 28. Մարտաբաճկոն 1 հատ 5 տարի

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։