Գլուխ 3 · ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
Հոդված 7. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը
Հոդված 7. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը
1. Էլեկտրոնային գրանցամատյանի վարման նպատակն է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման միջոցով նպաստել՝
1) սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանը.
2) Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակմանը։
2. Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանում է Կառավարությունը: