Հոդված 2
Հոդված 2.
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ «բ», «ե» և «զ» ենթակետերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից:
3. 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի հիման վրա որակավորում ստացած` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչև այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-7-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: