Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.2-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների կողմից տրվող որակավորումների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝
ա․ զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման
ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի
80-ապատիկի չափով
բ․ զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման
ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի
30-ապատիկի չափով
գ․ զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
դ․ ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար ՝
ա․ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան բազային տուրքի
150-ապատիկի չափով
բ. ապարտհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
գ. առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
դ. մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
ե. հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
զ. մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի
30-ապատիկի չափով
է. հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային
ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով
ը. ճամբարային բնակատեղիում (քեմփինգում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի
15-ապատիկի չափով
թ. հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան բազային տուրքի
15-ապատիկի չափով
ժ. զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ
մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով և 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միևնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեություն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար։
5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար՝
ա. մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման
համար՝ տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով
բ. զբոսաշրջային փորձառությունների որակավորման
համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
գ. զբոսավարի որակավորման համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
դ. ուղեկցորդի որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
ե. զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության
որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
զ. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման
համար՝ տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով»։