103.0110.09.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
09.06.1999 թ.
քաղ. Երևան N 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հունիսի 7-ի N 8 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ (ցանկը կցվում է):
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`
2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար Հ. Գևորգյան
Հաստատված է`
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. հունիսի 9-ի
N 110 հրամանով Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և
և էկոնոմիկայի
նախարարություն
14 հունիսի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
14 հունիսի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ փոստի
և հեռահաղորդակցության
նախարարություն
18 հունիսի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
18 հունիսի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության
և սերտիֆիկացման
վարչություն
17 հունիսի 1999 թ.
ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ՑԱՆԿԻ հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 39, 40, 41 եվ 42 տողերով, հետԵՎյալ բովանդակությամբ`
հ/հ ՀԴՄ-ի մոդելների
անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ
39 ЭЛВЕС-МИКРО-Ф Ինքնավար + + +
40 МИКРО-105 Ф Ինքնավար + + բացի
երկաթուղային
տրանսպորտից,
կապից և
փոստից
41 ЕЛКА micro Պասիվ + + + +
42 ELTAX 40 F Ինքնավար + միայն
տրանսպորտում
Ցանկի 33, 34 ԵՎ 35 տողերը շարադրել հետԵՎյալ խմբագրությամբ`
հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ
33 ЭЛВЕС-01-03-Ф Պասիվ + + + +
34 ЭЛВЕС-МИНИ-Ф Պասիվ + + + +
35 ЕЛКА 801Б-F Ինքնավար + + + +
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990110