103.0174.15.10.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
15.10.99
ք. Երևան N 174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հոկտեմբերի 5-ի N 10 որոշումը`
Հրամայում եմ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`
2.1. Ցանկի լրացումներ ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար Հ. Գևորգյան
Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. հոկտեմբերի 15-ի
N 174 հրամանով
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների
նախարարություն
18 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ պետական եկամուտների
նախարարություն
19 հոկտեմբերի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ փոստի
և հեռահաղորդակցության
նախարարություն
22 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
21 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն
21 հոկտեմբերի 1999 թ.
Ց Ա Ն Կ
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 44 ԵՎ 45 ՏՈՂԵՐՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`
Հ/հ ՀԴՄ-ի
մոդելների
անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ
44 ÅËÈÒ ìîáèë Ինքնավար + + + +
45 ÊÀÑÁÈ-02Ô Պասիվ + + + +
Ցանկի 39 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հ/հ ՀԴՄ-ի
մոդելների
անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ
39 ÝËÂÅÑ-
ÌÈÊÐÎ-Ô
Ինքնավար + + + +
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 նոյեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10399158