Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-11-13-ից մինչև 2003-04-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-04-11Բացել ARLIS-ում

103.0174.15.10.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

15.10.99

ք. Երևան N 174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հոկտեմբերի 5-ի N 10 որոշումը`

Հրամայում եմ`

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկի լրացումներ ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

Նախարար Հ. Գևորգյան

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

1999 թ. հոկտեմբերի 15-ի

N 174 հրամանով

Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների

նախարարություն

18 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ պետական եկամուտների

նախարարություն

19 հոկտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է`

ՀՀ փոստի

և հեռահաղորդակցության

նախարարություն

22 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ կենտրոնական բանկ

21 հոկտեմբերի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ կառավարությանն առընթեր

ստանդարտացման,

չափագիտության և

սերտիֆիկացման վարչություն

21 հոկտեմբերի 1999 թ.

Ց Ա Ն Կ

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 44 ԵՎ 45 ՏՈՂԵՐՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`

Հ/հ ՀԴՄ-ի

մոդելների

անվանումը Խումբը Կիրառման ոլորտները

Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի

վաճառք Հյուրանոցներ և

հանրային սննդի

ձեռնարկություններ

44 ÅËÈÒ ìîáèë Ինքնավար + + + +

45 ÊÀÑÁÈ-02Ô Պասիվ + + + +

Ցանկի 39 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Հ/հ ՀԴՄ-ի

մոդելների

անվանումը Խումբը Կիրառման ոլորտները

Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի

վաճառք Հյուրանոցներ և

հանրային սննդի

ձեռնարկություններ

39 ÝËÂÅÑ-

ÌÈÊÐÎ-Ô

Ինքնավար + + + +

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

02 նոյեմբերի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 10399158

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։