Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 7. Երաշխիքային վերապահում

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Երաշխիքային վերապահում

7.1. ՄՄ անդամ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող վառելիքի՝ ՄՄ անդամ պետության տարածքում շրջանառության մեջ դնելը սահմանափակելու, արգելելու, ինչպես նաև այն վառելիքի շուկայից հանելու համար:

Ընդունված որոշման մասին տեղեկացվում են ՄՄ մյուս անդամ պետությունները։

7.2. ՄՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, թույլատրվում է մինչև ՄՄ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը շրջանառության մեջ դրված վառելիքի շրջանառությունը:

7.3. Էկոլոգիական К2 դասի ավտոմոբիլային բենզինի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում չի թույլատրվում: Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքում նշված արգելքը գործում է 2018 թվականի հունվարի 1-ից:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի N 43, 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշումների խմբագրությամբ)

Մանգանի, երկաթի մոնոմեթիլանիլինների պարունակության որոշումը Ղազախստանի Հանրապետության համար սկսվում է իրականացվել 2014 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

Էկոլոգիական К3 դասի ավտոմոբիլային բենզինի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը թույլատրվում է՝

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Բելառուսի Հանրապետության տարածքում՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.

Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Էկոլոգիական К4 դասի ավտոմոբիլային բենզինի՝ շրջանառություն մեջ դնելը և շրջանառությունը թույլատրվում է՝

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Բելառուսի Հանրապետության տարածքում՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.

Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

Էկոլոգիական К4 և К5 դասերի ավտոմոբիլային բենզինի՝ շրջանառության մեջ դնելուն և շրջանառությանն անցնելը Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքում իրականացվում է 2018 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

էկոլոգիական К5 դասի ավտոմոբիլային բենզինի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը սահմանափակված չէ:

7.4. Էկոլոգիական К2 դասի դիզելային վառելիքի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում չի թույլատրվում: Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքում նշված արգելքը գործում է 2018 թվականի հունվարի 1-ից:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի N 43, 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշումների խմբագրությամբ)

Էկոլոգիական К3 դասի դիզելային վառելիքի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում չի թույլատրվում: Նշված արգելքը գործում է՝

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 2016 թվականի հունվարի 2-ից.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ 2018 թվականի հունվարի 1-ից,

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ 2018 թվականի հունվարի 1-ից,

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ 2015 թվականի հունվարի 1-ից։

Էկոլոգիական К4 դասի դիզելային վառելիքի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը թույլատրվում է՝

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշմամբ)

Բելառուսի Հանրապետության տարածքում՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.

Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը։

Էկոլոգիական К4 և К5 դասերի դիզելային վառելիքի՝ շրջանառության մեջ դնելուն և շրջանառությանն անցնելը Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքում իրականացվում է 2018 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

Էկոլոգիական К5 դասի դիզելային վառելիքի՝ շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը սահմանափակված չէ:

Հավելված N 1

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մակնիշի նշագիրը

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ)

1. Ավտոմոբիլային բենզինի նշագիրը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված՝ գծիկով միացված նշանների հետևյալ խմբերը՝

1.1. Առաջին խումբ. ԱԻ տառերը, որոնք նշանակում են ավտոմոբիլային բենզին,

1.2. Երկրորդ խումբ. ավտոմոբիլային բենզինի՝ հետազոտական մեթոդով որոշված օկտանային թվի թվային նշագիրը (80, 92, 93, 95, 96, 98 և այլն),

1.3. Երրորդ խումբ. ավտոմոբիլային բենզինի էկոլոգիական դասը նշող К2, К3, К4, К5 պայմանանշանները:

2. Դիզելային վառելիքի նշագիրը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված՝ գծիկով միացված նշանների հետևյալ խմբերը՝

2.1. Առաջին խումբ. ԴՎ տառերը, որոնք նշանակում են դիզելային վառելիք։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ)

2.2. Երկրորդ խումբ. Ա (Л) (ամառային), Ձ (З) (ձմեռային), Ա (А) (արկտիկական), Ե (Е) (միջսեզոնային) տառերը, որոնք նշանակում են օգտագործման կլիմայական պայմանները:

2.3. Երրորդ խումբ. К2, К3, К4, К5 պայմանանշանները, որոնք նշանակում են դիզելային վառելիքի էկոլոգիական դասը:

3. Մակնիշի նշագիրը կարող է ընդգրկել պատրաստողի առևտրային նշանը (ապրանքային նշանը):

Հավելված N 2

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Ավտոմոբիլային բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները

Ավտոմոբիլային բենզինի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները՝ էկոլոգիական դասի համար

К2 К3 К4 К5

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի մգ/կգ 500 150 50 10

Բենզոլի ծավալային մասը, ոչ ավելի % 5 1 1 1

Թթվածնի զանգվածային մասը, ոչ ավելի % չի որոշվում 2,7 2,7 2,7

Ածխաջրածինների ծավալային մասը, ոչ ավելի՝ %

արոմատիկ չի որոշվում 42 35 35

օլեֆինային չի որոշվում 18 18 18

Օկտանային թիվը՝

ըստ հետազոտական մեթոդի, ոչ պակաս 80 80 80 80

ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս 76 76 76 76

Հագեցած գոլորշիների ճնշումը՝ կՊա

ամառային շրջանում 35-80 35-80 35-80 35-80

ձմեռային շրջանում 35-100 35-100 35-100 35-100

Երկաթի կոնցենտրացիան, ոչ ավելի մգ/դմ3 բացակայում է բացակայում է բացակայում է բացակայում է

Մանգանի կոնցենտրացիան, ոչ ավելի մգ/դմ3 բացակայում է բացակայում է բացակայում է բացակայում է

Կապարի կոնցենտրացիան*, ոչ ավելի մգ/դմ3 5 5 5 5

Մոնոմեթիլանիլինի ծավալային մասը, ոչ ավելի % 1,3 1,0 1,0 բացակայում է

Օքսիգենատների ծավալային մասը, ոչ ավելի՝ %

մեթանոլի** չի որոշվում 1 1 1

էթանոլի չի որոշվում 5 5 5

իզոպրոպանոլի չի որոշվում 10 10 10

տրետբութանոլի չի որոշվում 7 7 7

իզոբութանոլի չի որոշվում 10 10 10

մոլեկուլում ածխածնի 5 կամ ավելի ատոմ պարունակող եթերների չի որոշվում 15 15 15

այլ օքսիգենատների (210.0С-ից ոչ բարձր եռման ավարտի ջերմաստիճանով) չի որոշվում 10 10 10

* Ռուսաստանի Դաշնության համար К2, К3, К4 և К5 էկոլոգիական դասերի դեպքում՝ բացակայում է։

** Ռուսաստանի Դաշնության համար К3, К4 և К5 էկոլոգիական դասերի դեպքում՝ բացակայում է։

Հավելված N 3

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Դիզելային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ)

Դիզելային վառելիքի բնութագրերը * Չափման միավորը Չափաքանակները՝ էկոլոգիական դասի համար

К2 К3 К4 К5

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի մգ/կգ 500 350 50 10

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր .0С

ամառային և միջսեզոնային դիզելային վառելիքի համար 40 40 55 55

ձմեռային և արկտիկական դիզելային վառելիքի համար 30 30 30 30

Ֆրակցիոն կազմը` ծավալայինների 95 տոկոսը թորվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0С 360 360 360 360

Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, ոչ ավելի % - 11 11 8

Ցետանային թիվը՝ ամառային դիզելային վառելիքի համար, ոչ պակաս - 45 51 51 51

Ցետանային թիվը՝ ձմեռային և արկտիկական դիզելային վառելիքի համար, ոչ պակաս

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ) - չի որոշվում 47 47 47

Յուղման ունակությունը, ոչ ավելի մկմ չի որոշվում 460 460 460

Զտելիության սահմանային ջերմաստիճանը, ոչ բարձր .0С

ամառային դիզելային վառելիքի չի որոշվում չի որոշվում չի որոշվում չի որոշվում

ձմեռային դիզելային վառելիքի ** մինուս 20 մինուս 20 մինուս 20 մինուս 20

արկտիկական դիզելային վառելիքի մինուս 38 մինուս 38 մինուս 38 մինուս 38

միջսեզոնային դիզելային վառելիքի *** մինուս 15 մինուս 15 մինուս 15 մինուս 15

* Դիզելային վառելիքում թույլատրվում է ճարպաթթուների մեթիլային եթերների պարունակությունը ոչ ավելի քան 7% (ըստ ծավալի)։

** Ղազախստանի Հանրապետության համար К2, К3, К4 և К5 էկոլոգիական դասերի դեպքում՝ ոչ ավելի, քան մինուս 15 .0С։

*** Ղազախստանի Հանրապետության համար К2, К3, К4 և К5 էկոլոգիական դասերի դեպքում՝ ոչ ավելի, քան մինուս 5 .0С։

Հավելված N 4

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2014 թվականի հունիսի 23-ի N 43, 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշումների խմբագրությամբ)

Մազութի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակը՝ նավատորմային մազութի համար Չափաքանակը՝ ջեռուցման մազութի համար

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 2,0 3,5

Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում, ոչ ցածր .0С - 90

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր .0С 80 -

Թորամասի ստացվածքը, որը եռում է մինչև 350 .0С, ոչ ավելի ծավ. % 17 <*> 17 <*>

Ծծմբաջրածնի պարունակությունը, ոչ ավելի ppm 10 <**> 10 <**>

<*> Չափաքանակը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության համար («Ֆ5» մակնիշի նավատորմային մազութի համար չափաքանակը 22 ծավ.%-ից ոչ ավելի)

<**>Ռուսաստանի Դաշնության համար չափաքանակը սահմանվում է 2015 թվականի հունվարի 1-ից, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 2017 թվականի հունվարի 1-ից, Բելառուսի Հանրապետության համար՝ 2019 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության համար՝ 2019 թվականի հունվարի 1-ից:

(տողատակի ծանոթագրությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

Հավելված N 5

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ)

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագիրը Չափման միավորը Չափաքանակները՝

թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար

Ջեթ Ա-1 ՏՍ-1 ՌՏ

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40.0C ջերմաստիճանային պայմաներում, ոչ ավելի մմ.2/վ - 8<*> 16

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20.0C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի մմ.2/վ 8 8<**> 8<**>

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր .0C - մինուս 60<***> մինուս 60<***>

Սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր .0C մինուս 47 - -

Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը - բացակայում է բացակայում է բացակայում է

Ֆրակցիոն կազմը՝

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C 205 165 175

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C - 230 270

98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C - 250 280

թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5 չի նորմավոր-վում 1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5 չի նորմավոր-վում 1,5

Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս մմ 25 25 25

կամ

նավթալինային ածխաջրածինների՝ 3 %-ից ոչ ավելի ծավալային մասի դեպքում, ոչ պակաս մմ 19 - -

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր .0C 38 28 28

Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի % 25 20(22) 20(22)

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100սմ.3 7 5 4

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,25 0,20 0,10

Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,003 0,003 0,003

Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր ՛C 260 260 260 (275) <****>

Ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի մմ սս 25 25 25

Նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի միավորներն ըստ գունային սանդղակի 3 3 3

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը<*****>՝ պՍմ/մ

առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի 10 10 10

հակաստատիկ հավելանյութով 50-600 50-600 50-600

<*> Չափաքանակը սահմանվում է Ղազախստանի Հանրապետության համար։

<**> Չափաքանակը սահմանվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար։

<***> Թույլատրվում է մշակել բյուրեղացման սկզբի՝ մինուս 50 .0С-ից ոչ բարձր ջերմաստիճանով՝ բացառությամբ վառելիքի՝ ցուրտ և արկտիկական կլիմայական պայմաններում կիրառության։

<****> Սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը 275 .0С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում։

<*****> Որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից։

Հավելված N 6

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները

Ավիացիոն բենզինի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները

Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս - 91

Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս - 115

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր .0C մինուս 60

Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը - բացակայում է

Հագեցած գոլորշիների ճնշումը կՊա 29,3-49

Ֆրակցիոն կազմը՝

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C 82

50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C 105

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր .0C 170

թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100 սմ3 3

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,03

Գույնը - կանաչ

* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է պատրաստողի կողմից

Հավելված N 7

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

Նավի վառելիքի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 3,5 (մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը)

2 (մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը)

1,5 (2013թ. հունվարի 1-ից)

0,5 (2020թ. հունվարի 1-ից)

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր .0C 61

Ծանոթագրություն. Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային

փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում է

1,5 %-ից ոչ ավելի զանգվածային բաժնով ծծմբի պարունակությամբ՝

նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունը և

շրջանառության մեջ բացթողումը։

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 19.12.19 թիվ 108, փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 138)

Հավելված N 8

«Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011)

Վառելիքի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգերը*

Ընթացակարգի համարը Ընթացակարգի տարրերը Կիրառությունը Համապատաս-խանությունը հավաստող փաստաթուղթ

արտադրանքի փորձարկումներ, տիպի հետազոտություն արտադրու-թյան գնահատում արտադրական հսկողություն

2դ Արտադրանքի խմբաքանակի փորձարկումն իրականացվում է փորձարկման լաբորատորիա-յում կամ հավատարմա-գըրված փորձարկման լաբորատորիա-յում (կենտրոնում) - - Փորձաարդյունաբերական խմբաքանակի համար Արտադրանքի խմբաքանակի համապատաս-խանության հայտարարա-գիր

Հայտատու` Մաքսային միության անդամ պետության պատրաստող կամ Մաքսային միության տարածքում օտարերկրյա պատրաստողի կողմից լիազորված անձ

3դ Վառելիքի նմուշների փորձարկում հավատարմա-գըրված փորձարկման լաբորատորիա-յում (կենտրոնում) - Արտադրական հսկողությունն իրականացնում է պատրաստողը Սերիական թողարկման վառելիքի համար՝ հայտատու` ՄՄ անդամ պետության պատրաստող կամ պատրաստողի կողմից լիազորված անձ Սերիական թողարկման վառելիքի համապատաս-խանության հայտարարա-գիր

4դ Վառելիքի խմբաքանակի փորձարկում հավատարմա-գըրված փորձարկման լաբորատորիա-յում (կենտրոնում) - - Վառելիքի խմբաքանակի համար՝ հայտատու՝ ՄՄ անդամ պետության պատրաստող կամ պատրաստողի կողմից լիազորված անձ կամ ներմուծող Վառելիքի խմբաքանակի համապատաս-խանության հայտարարա-գիր

6դ Վառելիքի նմուշների փորձարկում հավատարմա-գըրված փորձարկման լաբորատորիա-յում (կենտրոնում) Որակի կառավար-ման համակարգի հավաստա-գիր և կառավար-ման համակար-գերի սերտիֆի-կացման մարմնի կողմից տեսչական հսկողություն Արտադրական հսկողությունն իրականացնում է պատրաստողը Սերիական թողարկման վառելիքի համար՝ հայտատու` ՄՄ անդամ պետության պատրաստող կամ պատրաստողի կողմից լիազորված անձ Սերիական թողարկման վառելիքի համապատաս-խանության հայտարարա-գիր

* Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի N 621 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային ընթացակարգերի կիրառման կարգի մասին» հիմնադրույթի համաձայն։

Վառելիքի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգաների նկարագրությունը

1. Հայտարարագրման ընթացակարգա 2դ

1.1․ 2դ ընթացակարգան ներառում է հետևյալ ընթացակարգերը.

- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում ու վերլուծություն,

- փորձաարդյունաբերական խմբաքանակի փորձարկումների անցկացում,

- համապատասխանության հայտարարագրի ընդունում և գրանցում:

1.2․ Հայտատուն ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և անցկացնում դրանց վերլուծություն:

1.3 Հայտատուն անցկացնում է արտադրանքի նմուշների փորձարկումներ` տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի հայտագրված համապատասխանության հավաստումն ապահովելու համար: Արտադրանքի նմուշների փորձարկումներն անցկացվում են հայտատուի ընտրությամբ փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում):

1.4․ Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը:

2. Հայտարարագրման ընթացակարգա 3դ

2.1․ 3դ ընթացակարգան ներառում է հետևյալ ընթացակարգերը.

- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում ու վերլուծություն,

- արտադրական հսկողության իրականացում,

- վառելիքի նմուշների փորձարկումների անցկացում,

- համապատասխանության հայտարարագրի ընդունում և գրանցում:

2.2․ Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության պրոցեսը լինի կայուն և ապահովի արտադրվող վառելիքի համապատասխանությունը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և անցկացնում դրանց վերլուծությունը:

2.3․ Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը:

2.4․ ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի համապատասխանության հսկողության նպատակով հայտատուն անցկացնում է վառելիքի նմուշների փորձարկումներ: Վառելիքի նմուշների փորձարկումն անցկացվում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում):

2.5․ Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը:

3. Հայտարարագրման ընթացակարգա 4դ

3.1․ 4դ ընթացակարգան ներառում է հետևյալ ընթացակարգերը.

- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում ու վերլուծություն,

- վառելիքի խմբաքանակի փորձարկումների անցկացում,

- համապատասխանության հայտարարագրի ընդունում և գրանցում:

3.2․ Հայտատուն ձևավորում է տեխնիկական փաստաթղթերը և անցկանցում դրանց վերլուծությունը:

3.3․ Հայտատուն անցկացնում է վառելիքի նմուշների փորձարկում` ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքի հայտագրված համապատասխանության հավաստումն ապահովելու համար: Վառելիքի նմուշների փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում):

3.4․ Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը:

4. Հայտարարագրման ընթացակարգա 6դ

4.1․ 6դ հայտարարագրման ընթացակարգան ներառում է հետևյալ ընթացակարգերը.

- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում ու վերլուծություն, որոնց կազմի մեջ պարտադիր կարգով ներառվում է կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված կառավարման համակարգի հավաստագրի պատճենը (հավաստագրի պատճենը),

- տեխնիկական փաստաթղթերի ձևավորում ու վերլուծություն, որոնց կազմի մեջ պարտադիր կարգով ներառվում է կառավարման համակարգի հավաստագրի պատճենը,

- արտադրական հսկողության իրականացում,

- վառելիքի նմուշների փորձարկումների անցկացում,

- համապատասխանության հայտարարագրի ընդունում և գրանցում,

- կառավարման համակարգի գործունեության կայունության հսկողություն:

4.2․ Պատրաստողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որ արտադրության պրոցեսով և կառավարման համակարգի կայուն գործունեությամբ ապահովվի արտադրանքի համապատասխանությունը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

4.3․ Հայտատուն ապահովում է արտադրական հսկողության իրականացումը և կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում կառավարման համակարգում նախատեսվող բոլոր փոփոխությունների մասին:

4.4․ Հայտատուն իրականացնում է վառելիքի նմուշների փորձարկում: Վառելիքի նմուշների փորձարկումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում):

4.5․ Հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը:

4.6․ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է սերտիֆիկացված կառավարման համակարգի գործունեության տեսչական հսկողություն:

Տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում հայտատուն կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

- կասեցնել համապատասխանության հայտարարագրի գործողությունը,

- չեղարկել համապատասխանության հայտարարագրի գործողությունը:

Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում հայտատուի կողմից կատարվում է համապատասխան գրառում:

5. Տեխնիկական փաստաթղթերի պահպանումը

Մաքսային միության միասնական մաքսային տարածքում պետք է պահպանվի փաստաթղթերի փաթեթ՝

- սերիական թողարկման ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային, նավերի համար նախատեսված վառելիքի և ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի, մազութի վերաբերյալ` պատրաստողի կամ պատրաստողի կողմից լիազորված անձի մոտ՝ նշված ավտոմոբիլային և ավիացիոն բենզինը, դիզելային, նավերի համար նախատեսված վառելիքը և ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը, մազութը արտադրությունից հանելու (դրանց արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի,

- ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային, նավերի համար նախատեսված վառելիքի և ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի, մազութի խմբաքանակի վերաբերյալ` ներմուծողի մոտ՝ տվյալ խմբաքանակի իրացման օրվանից առնվազն 10 տարի:

Փաստաթղթերի փաթեթը պետք է պետական վերահսկողության մարմիններ ներկայացվի նրանց պահանջով:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հոկտեմբերի 18-ի

N 826 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 30-ի

N 72 որոշման խմբագրությամբ)

ՑԱՆԿ

ստանդարտների, որոնք պարունակում են «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.08.23 թիվ 114)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։