ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 37-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (4 տեղ, 74,5 կգ ընդհանուր քաշով, 11,938.04 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 465 ԱՄՆ-ի դոլար, այլ ծախսերը կազմել են 1,318.23 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
22.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 37-Ա որոշման
ՑԱՆԿ
ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Այլ ծախսեր
(ԱՄՆ-ի դոլար)
1. Լազերային հեռաչափ 1 486.95 49.91
2. Բջջային պլանշետ 2 259.98 23.58
3. Անլար երթուղիչ 1 129.99 13.32
4. Կոշտ սկավառակի միացման արկղ 1 599.99 61.50
5. Շարժական աուդիո համակարգ 1 119.99 12.30
6. Շարժական աուդիո համակարգ 1 89.99 9.22
7. Մետաղական դետեկտոր 1 1,999 204.90
Դյուրակիր ծալվող արշավային բահ 1 39.99 4.10
Վնասատուների դեմ պայքարի ուլտրաձայնային սարք 1 22.95 2.35
8. Կոշտ սկավառակ, ներդրվող 4 1,400 143.52
9. Լապտեր 2 79.98 7.78
10. Վնասատուների դեմ պայքարի ուլտրաձայնային սարք 2 111.32 10.38
11. Տեսախցիկ 2 199.98 20.50
12. Արբանյակային ալեհավաք 1 599 116.53
13. Մարտկոցներ և լիցքավորիչ 1 45.99 4.71
14. Մարտկոցներ և լիցքավորիչ 1 25.79 2.64
Մարտկոցներ 4 74.20 7.60
15. Միկրոֆոնի աղմկաճնշիչ 1 13 1.33
16. Հոսանքի փոխակերպիչ ինվերտոր 1 147.90 15.16
17. Ցանցային քարտի ադապտեր 2 319.98 32.80
18. Ֆոտոխցիկի ոսպնյակի կափարիչ 2 14 1.44
19. Ֆոտոխցիկի ոսպնյակի կափարիչ 2 14 1.44
20. Տեսախցիկի ամրացման եռոտանի 1 259.95 26.64
21. USB-C մալուխ 1 19.99 2.05
Տեսախցիկ 1 339.99 34.85
22. Պլանշետ 3 899.97 62.72
Շարժական աուդիո համակարգ 1 99.99 10.25
23. Ուսապարկ 1 229.99 23.57
Հիշողության քարտերի պատյան 1 19.95 1.53
Ֆոտոխցիկի ոսպնյակի կափարիչ 1 5.95 0.61
24. Ֆոտոխցիկի ոսպնյակ 1 1,298 133.05
25. Տեսախցիկի կայունարար 1 465.95 117.75
26. Անլար ականջակալ 1 425.34 43.60
27. Դյուրակիր համակարգիչ 1 1,079 114.60
Ընդհանուր գումար 11,938.04 1,318.23
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
22.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ