ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2024 թ. թիվ 11-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Խողովակաշարային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԽՈՂՈՎԱԿ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 49-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի
հունվարի 17-ի թիվ 11-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
նոյեմբերի 20-ի թիվ 49-Ն որոշման
Բաժին 1. Ծառայություններ խողովակաշարերով բնական գազի փոխադրման (1000 մ.3 / 1կմ)
Ծառայության տեսակը Տողի ծածկագիրը Սակագինը, առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), (դրամ)
Ա Բ 1
Բնական գազի փոխադրման 100
Բնական գազի բաշխման 105
Օպերատորի ծառայության մատուցման 110
Ղեկավար՝ ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »____________20___թ. »:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական: