ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. N 04-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հունվար «11»-ի
N 04-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) A 56 Սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներ
Ներառյալ`
սեռական ուղիով փոխանցվող հիվանդությունները` հարուցված խլամիդիա տրախոմատիսով (Chlamydia trachomatis)
Բացառությամբ`
Խլամիդիային`
● լիմֆոգրանուլոմայի (A55)
● նորածինների (նեոնատալ) o կոնյունկտիվիտի (եղջերաթաղանթի բորբոքում) (P39.1) և թոքաբորբի (P23.1)
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (Բ) Չբերություն, ամորձիների, մակամորձիների և շագանակագեղձի բորբոքում, էնդոմետրիտ, սալպինգիտ, արտարգանդային հղիություն, փողային հղիություն
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբաններ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, նեոնատոլոգներ
8) Գանգատներ Կանանց շրջանում՝ հեշտոցային լորձաթարախային արտադրուկ, ստորորովայնային ցավ, հարաբերությունից հետո կամ միջդաշտանային արյունային արտադրուկ, դժվարամիզություն, քրոնիկ կոնքային ցավ:
Տղամարդկանց շրջանում՝ ջրային մածուցիկ արտադրուկ միզուկից, դժվարամիզություն:
Երկու սեռերի դեպքում՝ անոռեկտալ արտադրուկ և պրոկտիտի նշաններ, կոնյուկտիվիտ, հոդացավ:
9) Անամնեզ Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ։
10) Զննման արդյունք/Ցուցում Միզասեռական վարակի ախտանշաններ, հոդաբորբ երիտասարդների շրջանում, քրոնիկ կոնքացավ, փողային չբերություն, ամորձու և մակամորձու բորբոքում
Նորածինների մոտ եղջերաթաղանթի բորբոքման կլինիկական ախտանշաններ, թոքաբորբի կլինիկական ախտանշաններ:
11) Հոսպիտալացման Ցուցում Նորածինների խլամիդիային թոքաբորբ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Ուրոլոգ 0,3 0,3
3) Գինեկոլոգ 0,3 0,3
4) Նեոնատոլոգ 0,1 0,1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված
վիճակի ծանրությամբ
2) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի
շրջանակներում մեկնաբանվող խախտումները
3) Առկա չէ Chlamydia trachomatis-ի ԴՆԹ-ի հայտնաբերում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ) 1 1 Խլամիդիային վարակի հաստատում
Գործիքային հետազոտություններ
4) Առկա չէ Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 1 Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանության հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ 1000 մգ 1 1000 մգ 1 1
2) Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ 1000 1 1000 1 1
3) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ 100 2 200 14 7
4) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ 100 2 200 14 7
5) Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ 500/1000 2 1000/2000 14 7
6) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ 500 3 1500 21 7
7) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ 500 3 1500 21 7
8) Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ 400 4 50մգ/կգ 56 14
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - -
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/treatment-of-chlamydia-trachomatis-infection?search=chlamydia&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2024 թվական: