Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 18. ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔներԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔներԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության և համատեղ աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում է համատեղ աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր:

Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեսվում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները (ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո), պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպես նաև սահմանվում են փոխանցվող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման պայմանները:

Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահսկողության կազմակերպման պատասխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։