Հոդված 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ և ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ և ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա) որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
բ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. (կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-318)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է սույն օրենքի կատարումը.
բ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.
գ) մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.
դ) մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը.
ե) ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին.
զ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը.
է) սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև արտասահման առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը.
ը) (կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-317)
թ) սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը.
ժ) հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը.
ժա) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-248-Ն)
ժբ) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
ժգ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
4. Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
բ) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումն ու գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-318)
դ) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-248-Ն)
ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
զ) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
5. Սահմանադրական դատարանը, դատական, քննչական և դատախազական մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում:
բ) (կետն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-248-Ն)
(8-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-317, փոփ., լրաց. 20.03.02 ՀՕ-318, լրաց. 19.05.14 ՀՕ-43-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-248-Ն)