Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
ա) «Հատուկ կարևորության».
բ) «Հույժ գաղտնի».
գ) «Գաղտնի»:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:
Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
(4-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)