Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-01-29-ից մինչև 2024-07-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-07-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2024 թվականի N 120-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 2269-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Թույլատրել 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 29-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։