Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հունվար 2024 թ. N 17-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել թունավոր կենդանիների հետ շփումով պայմանավորված թունավոր ազդեցության ենթարկված պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 17-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի

Հ/Հ Կոդը Անվանում

1) Т63.0 Օձի թույն: Ծովային օձի թույն

2) Т63.2 Կարիճի թույն

3) Т63.3 Սարդի թույն

4) Т63.4 Այլ հոդվածոտանիների թույն: Թունավոր միջատների կծած կամ խայթոց

5) Т63.6 Ծովային այլ կենդանիների հետ շփումից առաջացած թունավոր ազդեցություններ (մեդուզա, ծովային հողմածաղիկ, խեցեմորթ (կակղամորթ), ծովային աստղ)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1. Թունավոր փուլ` սուր ցավ խայթոցի տեղում, խայթոց, վերջույթների այտուցի ավելացում, բշտիկների առաջացում, վերքային մակերեսների առաջացում, ընդհանուր թունավորման նշաններ, ալերգիկ, անաֆիլակտիկ ռեակցիաներ։

2. Սոմատոգեն փուլ` վարակիչ բարդություններ, վերջույթների արյան մատակարարման խանգարում (T63.0), սուր երիկամային անբավարարություն:

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Թունաբան, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, վիրաբույժ, արյունաբան, երիկամաբան (նեֆրոլոգ)։

8) Գանգատներ Սուր ցավ խայթոցի տեղում, այտուցի առաջացում և ավելացում ամբողջ վերջույթով, սրտխառնոց, փսխում, շնչահեղձության զգացում և շնչառության դժվարություն, գիտակցության մթագնում։

9) Անամնեզ ա. Շփում կենդանու հետ՝ հնարավոր է թե՛ տեսողական կոնտակտի առկայությամբ, թե՛՝ առանց,

բ. «Խայթոցի զգացում», (որոշ դեպքերում կարող է չլինել),

գ. Սուր ցավ խայթոցի (կծոցի) տեղում,

դ. Աճող այտուց և ցավ վնասված վերջույթում:

10) Զննման արդյունք/Ցուցում Վնասված հատվածում սուր ցավ և այտուցվածություն, թունավորման նշանների աճ, հնարավոր անաֆիլակտիկ ռեակցիաներ, ցավային շոկ, արյան ճնշման անկում, հիպովոլեմիկ ցնցում, գիտակցության մթագնում, նյարդաբանական ախտանիշներ (Т63.2):

11) Հոսպիտալացման Ցուցում ա. Համապատասխան բժշկական պատմություն (անամնեզ),

բ. Սուր ցավ, ցավային շոկ՝

Այտուց (սկզբնական փուլերում այն ​​կարող է լինել աննշան, բայց հետագայում արագորեն աճում է՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող վիճակների).

Անաֆիլակտիկ շոկային վիճակ

Հիպովոլեմիա, արյան ճնշման անկում, հիպովոլեմիկ շոկ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Բժիշկ-թունաբան 1 1

2) Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ 1 1

3) Ուրոլոգ 0,2 0,5

4) Արյունաբան - 0,05

5) Անոթային վիրաբույժ - 0,6

6) Ընդհանուր վիրաբույժ - 0,2

7) Նյարդաբան - 0,01

8) Երիկամաբան (նեֆրոլոգ) - 0,03

9) Հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ - 0,01

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) 01010 Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հիպովոլեմիայի հայտնաբերում

2) 04070 Թթվահիմնային հավասարակշռություն 0,2 0,2 Մետաբոլիկ/նյութափոխանակության ացիդոզի հայտնաբերում

3) 04039 Արյան շիճուկում կալիումի մակարդակի որոշում 1 1 Երիկամային դիսֆունկցիայի բարձրացում

4) 04040 Արյան շիճուկում կալցիումի մակարդակի որոշում 0,1 0,1 Հոմեոստազի խանգարումների հայտնաբերում

5) 04042 Արյան շիճուկում նատրիումի մակարդակի որոշում 1 1 Հոմեոստազի խանգարումների, լյարդի և երիկամի ախտահարման հայտնաբերում

Կենսաքիմիական ցուցանիշներ

6) 04025 Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում - 0,01 Ցուցանիշների բարձրացում՝ ընդհանուր թունավորման հետևանքով լյարդի ախտահարման ֆոնին

7) 04024 Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազш (ԱԼՏ) որոշում - 0,01

8) 04028 Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբինի որոշում - 0,01

9) 04030 Ուղղակի բիլիռուբինի որոշում - 0,01

10) 04031 Անուղղակի բիլիռուբինի որոշում - 0,01

11) 04001 Արյան գլյուկոզի մակարդակի որոշում 1 1 Ցուցանիշի բարձրացում (հիպերգլիկեմիա)՝ հիպովոլեմիկ և/կամ ցավային շոկի հետևանք։

12) 04013 Կրեատինինի որոշում - 0,6 Ընդհանուր թունավորման գործընթացի արդյունքում առաջացող երիկամի ախտահարմանը բնորոշ ցուցանիշների բարձրացում

13) 04012 Միզանյութի որոշում - 0,6

14) 04009 Ընդհանուր սպիտակուց և սպիտակուցային ֆրակցիաների որոշում 1 1 Նվազում՝ հյուսվածքների այտուցի մեջ սպիտակուցի զանգվածային արտանետման հետևանքով, որի պատճառ է հանդիսանում անոթային թափանցելիության կտրուկ աճը՝ թունավոր նյութերի ազդեցության տակ։

15) 04017 Արյան շիճուկի ալֆա ամիլազի որոշում - 0.3 Ցուցանիշի աճ (պանկրեատիտ)՝ ընդհանուր թունավորման գործընթացի ֆոնին :

16) 01050 Մեզի ընդհանուր հետազոտություն - 1 Սպիտակուցի, միոֆիբրիլների (ռաբդոմիոլիզ), ազատ հեմոգլոբինի (հեմոլիզ) հայտնաբերում։

17) 01036 Կոագուլոգրամա 0,5 0,5 Մակարդելիության արագության նվազում (հեմոլիտիկ թույներ):

18) 04047 Արյան պլազմայում միոգլոբինի պարունակության որոշում - 0,01 Ռաբդոմիոլիզի հայտնաբերում:

Գործիքային հետազոտություններ

19) 13001 Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Ռիթմի և սրտամկանի սնուցման խանգարումների հայտնաբերում՝ թունավորման գրեթե ցանկացած փուլում:

20) 11004 Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն 0,5 0,5 Թոքային այտուցի տարբեր փուլերի հայտնաբերում:

21) 11010 Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն (ըստ ցուցման) - 0,1 Ազատ հեղուկի առկայության հայտնաբերում:

22) 07010 Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) - 0,3 Որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում:

23) 07070 Վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն (դուպլեքս) 0,8 0,8 Վնասված վերջույթների անոթային անցանելիության խանգարման, վերջույթների հյուսվածքների թերսնուցման հայտնաբերում:

24) 11060 Համակարգչային շերտագրություն (ՀՇ) - 0,05 Ներքին օրգանների վիճակի գնահատում (ըստ ցուցումների):

25) 11070 Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) - 0,02 Ներքին օրգանների վիճակի գնահատում (ըստ ցուցումների):

26) 08010 Թերապևտիկ և ախտորոշիչ բրոնխոսկոպիա (T62.3) - 0,01 Ասպիրացիոն համախտանիշի հայտնաբերում, ստամոքսի պարունակության ասպիրացիայի իրականացում տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով:

27) 08001 Էզոֆագոգաստրոդուո

դենոսկոպիա/ ԷԳԴՍ - 0,1 Սթրեսային խոցերի բացահայտում Ստամոքս-աղիքային արյունահոսության հայտնաբերում Ստամոքսի արյունահոսող խոցերի հայտնաբերում:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-Րքանակ Օրերի քանակ

1) Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ Մգ 10-15 10-15 սրվակ 30 սրվակ 2

2) Հակաօձային շիճուկ Հակաօձային շիճուկ Հմ 1 1 1 1

3) Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Մգ 5 2 4-5 3

4) Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ Մգ 5 2 4-5 3

5) Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ Մգ 10 3 4 3

6) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Մգ 10 3 4 3

7) Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

8) Օրնիթին լուծույթ ներարկման 500մգ/մլ Օրնիթին լուծույթ ներարկման 500մգ/մլ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

9) Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

10) Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Մլ 2 4,0 4,0 1

11) Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ; 0,1մգ/մլ Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ; 0,1մգ/մլ Մգ 0,1 0,3 0,9 3

12) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ Մլ 2 1500,0 3000,0 2

13) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/

մլ+0,33մգ/մլ Մլ 3 1500,0 3000,0 2

14) Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ Մլ 1 500,0 1000,0 2

15) Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ Մլ 1 250,0 500,0 2

16) Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ Մլ 1 500,0 1000,0 2

17) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մլ 2 40,0 40,0 2

18) Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ Մլ 1 10,0 50,0 5

19) Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

20) Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

21) Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Մլ 2 2,0 6,0 3

22) Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման Մլ 3 6,0 18,0 3

23) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ 4 մգ/մլ 10 40 120 մգ 5

24) Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

25) Կապտոպրիլ դեղահատեր 25մգ Կապտոպրիլ դեղահատեր 25մգ 25 մգ 2 4 12 3

26) Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Մլ 1 20,0 60,0 3

27) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մլ 2 4,0 12,0 4

28) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Մգ 2 4,0 12,0 3

29) Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ 5000 միավոր 4 20000 միավոր 40000 2

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա - 0,3

2) Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն) - 0,03

3) Ինֆուզիոն թերապիա 1 1

4) Միզապարկի կատետերիզացում 0,5 1

5) Հարկադիր միզարտադրություն/դիուրեզ 1 -

6) Հակաթունային թերապիա (Անտիգյուրզին) (T63.0) 1 -

7) Վերքային մակերեսների վիրաբուժական բուժում - 0,2

8) Հակաբակտերիալ թերապիա (վարակիչ բարդությունների դեպքում) - 0,4

9) Հիպերբարիկ թթվածնացում - 0,06

10) Ներերակային սնուցում 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Լուժնիկով, Ե.Ա. Կլինիկական թունաբանություն/Ե.Ա. Լուժնիկով. [Տեքստ]–Մ.: Բժշկություն, 1994 (Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994),

2. Լուժնիկով, Ե.Ա. Սուր թունավորում. ուղեցույց բժիշկների համար/Ե.Ա. Լուժնիկով, Լ.Գ. Կոստոմարովա. Մ: Բժշկություն, 2000 թ. (Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей/Е.А. Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000),

3. Լուժնիկով, Ե.Ա. Կլինիկական թունաբանություն. Դասագիրք բուհերի համար, 4-րդ հրատ., վերանայված: և լրացուցիչ / Լուժնիկով Ե.Ա., Սուխոդոլովա Գ.Ն. [Տեքստ] – Մ.: Բժշկություն, 2008 (Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-е изд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.: Медицина, 2008),

4. Մուսելիուս, Ս.Գ. Թունավորում կենդանիների և բույսերի թունավորումներով/Ս.Գ. Մուսելիուս [Տեքստ] // Բժշկական թունաբանություն. ազգային ուղեցույց / խմբ. Է.Ա. Լուժնիկով. – Մ. ԳԷՕՏԱՌ Մեդիա, 2012. – Գլուխ 12: – Պ. 12.1 (Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами / С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. – П. 12.1),

5. Օրլով, Բ.Ն. ԽՍՀՄ թունավոր կենդանիներ և բույսեր / Բ.Ն. Օրլովը, Դ.Բ. Գելաշվիլին, Ա.Կ. Իբրահիմով [Տեքստ] - 1990, Մ.: Բարձրագույն: Դպրոց, 1990 թ.(Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990),

6. Ալթման, Հորստ. Թունավոր բույսեր. Թունավոր կենդանիներ/Հորստ Ալթման [Տեքս]. – Մ: ԲՄՄ ԲԸ, 2004 թ. (Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные/Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։