ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. N 36-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՐՈՒՐԱՅԻՆ (ՏԱԿԴԻՐԱՅԻՆ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Բարուրային (տակդիրային) մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հունվար «11»-ի
N 36-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱՐՈՒՐԱՅԻՆ (ՏԱԿԴԻՐԱՅԻՆ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) L22 բարուրային մաշկաբորբ
2) E83.2 Էնտերոպատիկ ակրոդերմատիտ
3) B37 Կանդիդոզ
4) L23 Ալերգիկ հպումային մաշկաբորբ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, մեծահասակ) Նորածին, երեխա, մեծահասակ, ցանկացած տարիքում տակդիր կրող մարդկանց
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական:
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (Բ)Երկրորդային վարակի միացում՝ բակտերիալ, վիրուսային; Բարորակ լիմֆադենոպաթիա; Սուր ցելլուլիտի զարգացում։
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, մանկաբույժ:
8) Գանգատներ Հիմնական ախտանիշներ`
ա. մաշկի քոր,
բ. այրոցի զգացողություն,
գ. ցավ։
9) Անամնեզ Հիմնական պատճառներ՝
ա. մաշկի երկարատև կոնտակտը մեզի և կղանքի հետ,
բ. մաշկի գերխոնավությունը,
գ. օճառների և տեղային միջոցների օգտագործում։
10) Զննման արդյունք/Ցուցում էրիթեմա տակդիրի հատվածում, հանգույցիկներ, բշտիկներ, ճաքեր, մացերացիա, էրոզիաներ:
11) Հոսպիտալացման Ցուցում ա. Տեղային բուժման նկատմամբ կայունություն,
բ. Տարածուն վարակային բարդությունների զարգացում:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Ալերգոլոգ և իմունոլոգ 0,4 0,4
3) Մանկաբույժ 0,8 0,8
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ
2) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները
3) Առկա չէ Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն 1 1 Սնկերի միցելների հայտնաբերում
4) Առկա չէ Մաշկի ցանքս մանրէաբանական քննությամբ 1 1 Սնկերի տիպի և դեղորայքի զգայունության որոշում
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 1 Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանության հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Ցինկիօքսիդ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ Ցինկի օքսիդ քսուք արտաքին կիրառման 100մգ/գ գրամ 0,9 5 30-50 7-14
2) Հիդրոկորտիզոն հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ գրամ 0,5 3 20-30 5-7
3) Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ գրամ 0,7 5 20-30 7-10
4) Նիստատին նրբաքսուք Նիստատին նրբաքսուք գրամ 0,5 3 20-30 7-10
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թրջոցներ 0,3 0,5
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/diaper-dermatitis?search=diaper%20dermatitis&source=search_result&selectedTitle=1~38&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: