Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 51-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Կալիֆորնիայի Հայ կին վարչության կողմից որպես օժանդակություն Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված մանկական հագուստի (33 տեղ, 988 կգ ընդհանուր քաշով, 18,625.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 51-Ա որոշման

ՑԱՆԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

Աջակցություն Հղի կանանց կենտրոն Հաշվառված հղիներ և/կամ մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր կանայք Հագուստի քանակը Միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար)

«Աջակցություն Հղի կանանց» Երևանի կենտրոն 400 3964 1.75 6937.00

«Աջակցություն Հղի կանանց» Վանաձորի կենտրոն 130 1333 1.75 2332.75

«Աջակցություն Հղի կանանց» Էջմիածնի կենտրոն 60 626 1.75 1095.50

«Աջակցություն Հղի կանանց» Չարենցավանի կենտրոն 65 740 1.75 1295.00

«Աջակցություն Հղի կանանց» Բերդի կենտրոն 40 408 1.75 714.00

«Աջակցություն Հղի կանանց» Թալինի կենտրոն 40 416 1.75 728.00

«Աջակցություն Հղի կանանց» Սևանի կենտրոն 60 626 1.75 1095.50

«Աջակցություն Հղի կանանց» Գորիսի կենտրոն 70 720 1.75 1260.00

«Աջակցություն Հղի կանանց» Եղվարդի կենտրոն 65 670 1.75 1172.50

Կոտայքի մարզպետարան 110 /մոտավոր հաշվարկ/ 1140 1.75 1995.00

Ընդամենը 1040 10643 18625.25

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։