Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում՝
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 7-րդ կետի «ցանցերում» բառը փոխարինել «օբյեկտներում» բառով.
2) 8-րդ կետի «գ» ենթակետի «առևտրային ցանցի» բառերը փոխարինել «բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի» բառերով.
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումների չկատարումը՝ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.
«12) եթե բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը մատակարարի նկատմամբ թույլ է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.12-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանց.
13) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.4-րդ գլխով նախատեսված առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների խախտում թույլ տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ անբարեխիղճ մրցակցության, ինչպես նաև կարող է վնասել սպառողների շահերը.
14) այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:»: