Գլուխ 8 · ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 30. Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրները
Հոդված 30. Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրները
Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրներն են`
1) ապահովել որսահանդակների բազմազանության ամբողջականության պահպանությունը.
2) նպաստել որսահանդակների նպատակային օգտագործմանը.
3) որսահանդակների նպատակային օգտագործումն իրականացնել` հաշվի առնելով այդ տարածքների արժեքը որպես որսի կենդանիների բնակության միջավայր` պահպանելով և բարելավելով դրանց բնապահպանական և կենդանիների վերարտադրության պոտենցիալը.
4) որսահանդակները որսի և տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.
5) կանխել որսահանդակներում և որսահանդակներից դուրս օտարածին վայրի կենդանիների ներմուծումը: