Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 816-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» (Direct Relief) կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (22 տեղ, 5,620 կգ ընդհանուր քաշով, 165,265.59 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,500 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 07.02.24 N 99-Ա)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 816-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ (N 1)

NN

ը/կ Ստացողը Նկարագրու-թյունը Տեղը Քաշը (կգ) Արժեքը

(ԱՄՆ-ի

դոլար)

1. Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն բժշկական

նշանակության պարագաներ 5 954.7 55,494

2. Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն բժշկական նշանակության

պարագաներ 3 540.5 12,630.38

3. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բժշկական նշանակության

պարագաներ 2 405 7,205.56

4. Աղաջանովա Ելենա - ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր բժշկական նշանակության

պարագաներ 1 129.3 2,035.37

5. Հովակիմյան Արման - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բժշկական նշանակության

պարագաներ 1 238.5 21,527.25

6. Դանիելյան Սերգեյ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն բժշկական նշանակության

պարագաներ 1 161.9 13,180.55

7. Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարություն վազելին, դեղեր,

վիտամիններ 3 1,865.3 40,450.02

8. Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարություն դեղեր 1 460.9 2,767

9. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ դեղեր 1 565.5 3,141.7

10. Աղաջանովա Ելենա - ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր վազելին 1 51.7 934.4

11. Հովակիմյան Արման - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն վազելին 1 57.6 467.2

12. Դանիելյան Սերգեյ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն դեղեր 1 119.3 4,767.6

13. Տարագճյան Կ. - ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն վազելին,

վիտամիններ 1 69.8 664.56

Ընդամենը՝ 22 5,620 165,265.59

(հավելվածը խմբ. 07.02.24 N 99-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։