Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-08-18-ից մինչև 2023-10-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-10-07Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2023 թվականի թիվ 74 քաղ. Մոսկվա

ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող տարանցման հայտարարագրի կառուցվածքը և ձևաչափը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ FIFA Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության և FIFA Կոնֆեդերացիաների 2017 թվականի գավաթի, UEFA Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության, UEFA Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ապրանքների հայտարարագիր և որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու կարգի 22-րդ կետում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված տարանցման հայտարարագրի» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Մաքսային փաստաթղթերի կառուցվածքների և ձևաչափերի առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 89 որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

մայիսի 30-ի թիվ 74 որոշմամբ

(հավելվածը փոփ., լրաց. ԵՏՀԿ 18.07.23 թիվ 105)

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

տարանցման հայտարարագրի

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։