ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
8 փետրվարի 2024 թվականի N 179-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 145-րդ և 594-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված հինգ ծառայողական շները՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառումը՝ սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի բեռնափոխադրման ծախսերն իրականացվելու են Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության բյուջետային միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
փետրվարի 8-ի N 179-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի տեսակը Անվանումը Սեռը Ծննդյան թիվը Աշխատանքի ոլորտը Քանակը
1․ Գերմանական հովվաշուն «Արչի» արու 09.07.2023 թ. զ/զ հայտնաբերող 1
2․ Գերմանական հովվաշուն «Նիկո» արու 12.02.2023 թ. զ/զ հայտնաբերող 1
3․ Գերմանական հովվաշուն «Կերի» էգ 28.04.2023 թ. զ/զ հայտնաբերող 1
4․ Գերմանական հովվաշուն «Բլեիզ» էգ 19.04.2023 թ. զ/զ հայտնաբերող 1
5․ Գերմանական հովվաշուն «Արմա» էգ 09.07.2023 թ. զ/զ հայտնաբերող 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ