ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 սեպտեմբերի 2000 թ.
ք. Երևան N 571
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներից, արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման վերահսկելիությունը և ֆինանսական միջոցների բաշխման հավասարությունն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման կարգը (կցվում է):
Նախարար` Վ. Օսկանյան
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարի
2000 թ. սեպտեմբերի 1-ի N 571 հրամանով
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:
3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի և «Պետական բյուջեի մասին» տվյալ տարվա օրենքի դրույթներից ելնելով` պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսավորումն իրականացվում է ըստ բյուջեում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի համար սահմանված տողի` բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար ընդհանուր առաջնայնությամբ:
Բյուջեում նախատեսված տողով դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ֆինանսական հատկացումները կատարվում են ծախսային հետևյալ ուղղություններով.
դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական անձնակազմի աշխատավարձի վճարում.
բնակարանների և դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների շենքերի վարձակալության ծախսեր.
այլ ծախսեր:
Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ֆինանսական միջոցների օգտագործման սահմանված կարգի անշեղորեն պահպանման պատասխանատվությունը կրում են դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները:
Սույն կետի առաջին պարբերության դրույթները գործում են «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
4. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների շենքերի և բնակարանների վարձակալության չափերը, կապիտալ ծախսերը համաձայնեցվում են արտաքին գործերի նախարարության հետ:
5. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ֆինանսական միջոցների բաշխման աշխատանքները կազմակերպում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ֆինանսական և հաշվապահական գործառույթներ իրականացնող աշխատակիցը:
6. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի (բանկային հաշիվներ, ապահովագրական փաստաթղթեր, ներկայացուցչական ծախսեր, հեռախոսային խոսակցությունների հաշիվներ և այլն) պատճենները և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները հավելվածում սահմանված ձևով (կցվում է):
7. Արտաքին գործերի նախարարությունը տարեկան երկու անգամ կազմակերպում և իրականացնում է դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեության ընթացիկ ստուգում` ըստ իր կողմից սահմանված կարգի:
8. Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գույքագրումը, հյուպատոսական ծառայությունների համար գանձումները կանոնակարգվում են առանձին կարգերով:
Հավելված
Ձև 1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________________________________ ՀՀ դեսպանության 2001 թ.
_________________ եռամսյակի ծախսերի նախահաշվի կատարման մասին
հազ. ամ. դոլար
Հոդված
N/N ՀՈԴՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՊԼԱՆ ՄՈՒՏՔԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐ
1 2 3 4 5
ՄՆԱՑՈՐԴԸ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՍԿԶԲՈՒՄ
ՍՏԱՑՎԵԼ է ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ, այդ թվում
- ՀՀ ԱԳՆ-ից x
- հյուպատոսական գանձումներից x
- նվիրատվություններից x
- այլ մուտքեր x
ՓԱՍՏԱՑԻ ԾԱԽՍՎԵԼ Է ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ, այդ թվում
01 Աշխատավարձ, այդ թվում x
- հաստիքային աշխատողների x
- ոչ հաստիքային աշխատողների x
02 Ծառայողական շենքի վարձակալում x
Բնակարանի վարձակալում (բն.) x
03 Պահպանման այլ ծախսեր, այդ թվում` x
- գրասենյակային և տնտեսական ծախսեր x
- գործուղման ծախսեր x
- տրանսպորտի պահպանման ծախսեր x
- կապի ծախսեր x
- ծառայողական շենքի ապահովագրում x
- տրանսպորտի ապահովագրություն x
- բժշկական ապահովագրություն x
- ծառայողական շենքի կոմունալ ծախսեր x
-փոստային ծախսեր x
- թերթերի բաժանորդագրում x
- ներկայացուցչական ծախսեր x
ԸՆԴԱՄԵՆԸ ՓԱՍՏԱՑԻ ԾԱԽՍԵՐ x
ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ x
Կ. Տ. ՀՀ ԴԵՍՊԱՆ _________________
Հավելված
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
__________________________________ ՀՀ դեսպանության 2001 թ.
_________________________ եռամսյակի
հազ. ամ. դոլար
Հոդված
N/N ՀՈԴՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՊԱՐՏՔԻ ԳՈՒՄԱՐԸ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
ԲՅՈՒՋԵԻՑ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ
1 2 3 4 5
ՊԱՐՏՔԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԶԲՈՒՄ
01 Աշխատավարձ, այդ թվում
- հաստիքային աշխատողների
- ոչ հաստիքային աշխատողների
02 Ծառայողական շենքի վարձակալում
Բնակարանի վարձակալում (բն.)
03 Պահպանման այլ ծախսեր, այդ թվում`
- գրասենյակային և տնտեսական ծախսեր
- գործուղման ծախսեր
- տրանսպորտի պահպանման ծախսեր
- կապի ծախսեր
- ծառայողական շենքի ապահովագրում •
- տրանսպորտի ապահովագրություն
- բժշկական ապահովագրություն
- ծառայողական շենքի կոմունալ ծախսեր
- փոստային ծախսեր
- թերթերի բաժանորդագրում
- ներկայացուցչական ծախսեր
Կ. Տ. ՀՀ ԴԵՍՊԱՆ _________________
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10400088