Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«08» փետրվարի 2024 թ. N 09-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

2/8/2024 Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2024 թ.

փետրվարի 8-ի N 09-Ն հրամանի

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թ.

սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանի

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման ձևաչափը և ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները։

2. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում են ուսումնադաստիարակչական աշխատանքները հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծությունը, նպատակների և խնդիրների սահմանումը, դրանց իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը, արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները, զարգացման ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները:

3. Իրավիճակի վերլուծությունը.

1) վերլուծված են հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների քանակական և որակական արդյունքները․

2) վերլուծված են հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման կարիքները․

3) նկարագրված են համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ համագործակցության ուժեղ և թույլ կողմերը․

4) ներկայացված են հաստատության խորհրդակցական մարմինների գործունեության ուժեղ և թույլ կողմերը․

5) վերլուծված է հաստատության շենքային պայմանների նպատակային գործածությունը, նկարագրված են ուժեղ կողմերը և թերությունները:

4. Նպատակների և խնդիրների սահմանումը.

1) ծրագրում սահմանված են հաստատության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակները․

2) յուրաքանչյուր նպատակի համար սահմանված են խնդիրները․

3) նպատակները և խնդիրները ձևակերպված են պարզ, չափելի, իրատեսական՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։

5. Ծրագիրը պետք է ներառի սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը:

6. Արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները

1) սահմանված են յուրաքանչյուր գործողության գնահատման ցուցանիշները և գործիքները,

2) գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը։

7. Զարգացման ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները.

1) վերլուծված են նպատակների և խնդիրների իրականացման հնարավոր ռիսկերը և դրանց կանխման հնարավոր գործողությունները:

8. Ծրագրի մշակման ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:

3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

9. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին է ներկայացնում հաշվետվություն ծրագրի տվյալ տարվա համար սահմանված գործողությունների և արդյունքների կատարողականի վերաբերյալ:

10. Հաշվետվությունը, ըստ բովանդակությանը ներկայացվող պահանջների, ներառում է.

1) նպատակներին ուղղված գործողությունների արդյունքները և դրանց հիմքերը.

2) չկատարված կամ թերի կատարված գործողությունների հիմնավոր պատճառները.

3) զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

4) հաղորդակցության և համայնքի հետ հարաբերությունների կազմակերպման մեխանիզմները.

5) ըստ անհրաժեշտության այլ ցուցանիշներ:

11.Հաստատության զարգացման ծրագրի կատարողականի ցուցանիշներն են.

1) սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակի բարելավումը.

2) աշխատակազմի կառավարման և մասնագիտական զարգացման համակարգի արդյունավետությունը.

3) հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը և մասնակցայնությունը.

4) դասավանդման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կիրառությունը.

5) մանկավարժական ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովումը.

6) բոլոր շահառուների համար դրական և ապահով մթնոլորտի ապահովումը:

12. Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր ցուցանիշի կատարումը փաստող անհրաժեշտ տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։

13. Ծրագրի կատարման հաշվետվության ձևաչափը ներկայացված է Ձև 2-ում:

(Ձև 1)

ՁԵՎԱՉԱՓ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

1. Իրավիճակի վերլուծություն

1)

2)

3)

4)

5)

2. Նպատակների և խնդիրների սահմանում

N ՆՊԱՏԱԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՄԿԵՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՌԻՍԿԵՐ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ

1 1. 1.

2.

3.

4.

5.

2. 1.

2.

3.

4.

5.

3. 1.

2.

3.

4.

5.

(Ձև 2)

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ*

N ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

1

2

3

4

_______________________

* Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարման մասին անհրաժեշտ փաստացի տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։