Հոդված 1
Հոդված 1
Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրին կից արձանագրության մեջ նշված՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի նորմերի կիրառումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Արձանագրության անբաժանելի մաս հանդիսացող հավելվածով սահմանված պայմաններն ու անցումային դրույթները։