ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 127-Ա
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց անհատույց բաշխելու նպատակով «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (79 արկղ, 1,534 կգ ընդհանուր քաշով, 2,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
20.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 127-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը Քանակը
(արկղ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
Մեծահասակի նոր հագուստ 67 1,430
Անվասայլակ (նոր) 4 400
Հեծանիվ (նոր) 2 150
Քայլակ (նոր) 3 120
Կոշիկ (նոր) 3 300
Ընդամենը՝ 79 արկղ, 2,400 ԱՄՆ-ի դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
20.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ