ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 587-Ա «16» փետրվարի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
16.02.2024 թ.
հ. 587-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Տիրան Աբգարյան
/լիազորված անձ/
Սուսաննա Պետրոսյան Ն. Գոգոլի
փողոց, հ.129բ բնակելի տուն Ն. Գոգոլի փողոցի հ.129բ հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.12.2023թ. հ.6330 վկայագիր և վկ. հ.06102023-01-0337/, տրամադրել հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/4 010124YPVLAF
2 Տիրան Աբգարյան
/լիազորված անձ/
Սուսաննա Պետրոսյան Ն. Գոգոլի փողոց, հ.129/2 օժանդակ շինություն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի և ընդհանուր համատեղ գույքի մեջ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի 12.12.2023թ. հ.6330 և հ.6329 վկայագրերով, Սուսաննա Պետրոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ն. Գոգոլի փողոցի հ.129/2 հասցեում գտնվող 2.3քմ մակերեսով օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/5 010129PCS9P5
3 Անահիտ Հակոբյան Շերամի փողոց, հ.35 շենք, հ.30 բնակարան Անահիտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Շերամի փողոցի հ.35 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ.22092023-01-0182, ընդ. բաժն. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53.55քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.35 շենք, բն.30/1 01007VDMRJDM
4 Արմինե Կուպալյանին
/լիազորված անձ/
Արսեն Մովսեսյան Ե. Չարենցի փողոց, 2-րդ նրբանցք, հ.39 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.02.2024թ. հ.609 վկայագրով, Արսեն Մովսեսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ե. Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.39 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ե. Չարենցի փողոց, 2-րդ նրբանցք, հ.39/11 01006XFZMDTN
5 Վահագն Փանոսյան
/լիազորված անձ/
«ԱՍՏԱՖՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ
/սեփականատեր/ Արին-Բերդի փողոց, հ.5 հողամաս «ԱՍՏԱՖՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի հ.5 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.02082019-01-0121/ բաժանման հատակագծով առանձնացվող 17000.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 3-րդ նրբանցք, հ.17/3 01005YLDSHSX
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան