Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2024 թվականի N 235-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի հարցաշարի 9.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 9.3. համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 3, կետ «բ»,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»

օրենք, հոդված 15, մաս 2 3.0 Փաստաթղթային տեսազննություն

».

2) հավելվածի հարցաշարի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 13. Փոխադրումներ

իրականացնողի կողմից

պահպանվում է վարորդի

աշխատանքային ռեժիմը «Ավտոմոբիլային

տրանսպորտի մասին» օրենք,

հոդված 21, մաս 3, կետ «ե» 4.0 Փաստաթղթային

տեսազննություն

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։