Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-06-10-ից մինչև 1995-10-31։Բացել գործող տեքստը

Հոդված 8. Սեփականաշնորհման սերտիֆիկատներ

գործել է մինչև 1995-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 8. Սեփականաշնորհման սերտիֆիկատներ

Ելնելով ծրագրից և Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատներ: Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունք: Սեփականաշնորհման բնագավառում անչափահասների իրավունքները իրականացնում են ծնողները կամ նրանց իրավունքների և շահերի օրինական ներկայացուցիչները:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու կարգը, պայմանները և թողարկման ծավալը սահմանվում է ծրագրով: Սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը պակաս չպետք է լինի այդ ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների արժեքի 30 տոկոսից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը սեփականաշնորհման ծրագրերով նախատեսված ժամանակահատվածում չի սահմանափակվում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստը վավերացվում է համապատասխան նշումով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հավաստող փաստաթղթում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները դրանք ստանալու իրավունքն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև բաշխվում են հավասարաչափ և առանց վճարելու դրանց անվանական արժեքի համար: Սերտիֆիկատներ ստանալու վճարի չափը սահմանվում է ծրագրով` ելնելով դրանց տպագրության, բաշխման, շրջանառության և փոխանակման ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որը հայտարարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամական միավորով: Սեփականաշնորհման սերտիֆիկատները օրինական վճարման միջոց են սեփականաշնորհվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի համար և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են ընդունման միայն անվանական արժեքով և դրանց գործողության ժամկետներում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` ինչպես դրանց տերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից ազատ ձևավորվող գներով:

Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից, և պետությունը, պետական կազմակերպություններն ու ձեռնարկությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:

Սեփականաշնորհման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվող մասի արժեքը չի սահմանափակվում:

Սեփականաշնորհման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս են բերվում շրջանառությունից և մարվում:

(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.11.93 ՀՕ-87, լրաց. 03.11.94 ՀՕ-123, խմբ. 06.06.95 ՀՕ-140)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։