Հոդված 33. Պետական գույքի գնումը դրա վարձակալների կողմից
Հոդված 33. Պետական գույքի գնումը դրա վարձակալների կողմից
1. Պետական ձեռնարկության գույքի վարձակալներն իրավունք ունեն գնելու այդ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:
Պետական ձեռնարկության գույքը վարձակալի կողմից գնելու մասին հարցը քննարկելու հիմք է հանդիսանում վարձակալի ներկայացրած հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից պետք է քննարկվի մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձանց:
Հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես ծրագրով և սույն օրենքով նախատեսված սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.
բ) եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.
գ) եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վրա:
Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալի կողմից գնելը թույլատրելու մասին, նշելով`
պետական գույքի գնման կարգը և ժամկետները.
տարաժամկետ վճարումների սանդղակը` ծրագրին համապատասխան:
Ամեն հերթական վճարումը կատարելուց հետո համապատասխան գույքը սեփականաշնորհվում է վարձակալին, և այդ գույքից վարձակալական վճար չի գանձվում:
4. Պետական ձեռնարկության գույքի գինը սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է որպես ձեռնարկության գին, որով այն առաջարկվում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին: Որոշման կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սույն օրենքի 26 և 27 («փոքր» օբյեկտների համար) հոդվածներով սահմանված կարգով:
(33-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.95 ՀՕ-30)
IV. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ