Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐԱՇԽԱՐՀՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.17/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 711-Ա «23» փետրվարի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆՈՐԱՇԽԱՐՀՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.17/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիրուհի Հակոբյանի լ/ա Արտաշ Հակոբյանի դիմումը՝ Նորաշխարյան փողոցի հ.17/11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13022013-01-2067 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 17.12.2020թ. հ.ԱՏ-17122020-01-0823, 28.09.2023թ. հ.ԱՏ28092023-01-0649 և 24.11.2023թ. հ.ԱՏ-24112023-01-0180 տեղեկանքները։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 257քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:

ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/65486-23 եզրակացությունը.

1.Սահմանել, որ Նորաշխարհյան փողոցի հ.17/11 հասցեում գտնվող, Սիրուհի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները որոշվում են 257.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։