Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԹՈՔԻ ԵՎ ԲՐՈՆԽՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«16» փետրվար 2024 թ. N 58-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԹՈՔԻ ԵՎ ԲՐՈՆԽՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել թոքի և բրոնխների չարորակ նորագոյացությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

16.02.2024 Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«16» փետրվար 2024 թվականի

N 58-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԹՈՔԻ ԵՎ ԲՐՈՆԽՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C34 Թոքերի և բրոնխների չարորակ նորագոյացություններ

2) C34.0 Գլխավոր բրոնխների

Թոքարմատի

3) C34.1 Թոքերի կամ բրոնխների վերին բլթի

4) C34.2 Թոքերի կամ բրոնխների միջին բլթի

5) C34.3 Թոքերի կամ բրոնխների ստորին բլթի

6) C34.8 Թոքերի կամ բրոնխների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

7) C34.9 Թոքերի կամ բրոնխների չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (ԱԲ), (Բ)

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Առաջնային քաղցկեղ

TX Առաջնային քաղցկեղի մասին չկա տեղեկություն

Քաղցկեղային բջիջներ խորխում, բրոնխիալ լավաժում, բայց քաղցկեղ հաստատված չէ բրոնխոսկոպիայով կամ ախտորոշիչ մեթոդներով

T0 Առաջնային քաղցկեղի մասին ապացույցներ չկան

Tis Քաղցկեղ տեղում

T1 Քաղցկեղի չափերը փոքր կամ հավասար է 3սմ-ի, շրջապատված է թոքով/վիսցերալ պլևրայով, առանց գլխավոր բրոնխ ինվազիայի

T1mi Մինիմալ ինվազիա

T1a Քաղցկեղի չափերը փոքր կամ հավասար է 1սմ-ի

T1b Քաղցկեղի չափերը մեծ է 1 սմ-ից, փոքր կա հավասար 2սմ–ի

T1c Քաղցկեղի չափերը մեծ է 2սմ-ից, փոքր կամ հավասար 3սմ-ի

T2 Քաղցկեղի չափերը մեծ է 3 սմ-ից, բայց փոքր կամ հավասար 5սմ-ի

Ներաճ դեպի հիմնական բրոնխ, բայց ոչ կարինա

Ինվազիա դեպի վիսցերալ պլևրա

Ատելեկտազ կամ օբստրուկտիվ պնևմոնիտ դեպի արմատ տարածվող

T2a Քաղցկեղի չափերը մեծ է 3 սմ-ից, բայց փոքր 4սմ-ից

T2b Քաղցկեղի չափերը մեծ է 4 սմ-ից, բայց փոքր կամ հավասար 5սմ-ի

T3 Քաղցկեղի չափերը մեծ է 5սմ-ից, բայց փոքր կամ հավասար 7 սմ-ի

Ինվազիա դեպի կրծքավանդակի պատ, ստոծանիական նյարդ, կամ պերիկարդ

Առանձին ուռուցքային հանգույց նույն բլթում

T4 Քաղցկեղի չափերը մեծ է 7 սմ-ից

Ինվազիա դեպի ստոծանի, միջնորմ, սիրտ, մեծ անոթներ, շնչափող, թոքարմատ, հետադարձ կոկորդային նյարդ, կերակրափող կամ ողնաշար

Առանձին ուռուցքային հանգույց նույն թոքի տարբեր բլթերում

Լիմֆատիկ հանգույց

NX Ռեգիոնալ ավշային հանգույցները ընդգրկված չեն

N0 Չկա ռեգիոնալ ավշային հանգույցների մետաստազ

N1 Մետաստազներ դեպի նույն կողմի պերիբրոնխիալ և,կամ թոքարմատի և ներթոքային ավշային հանգույցներ

N1a Մետաստազներ դեպի միայնակ N1 ավշային հանգույցներ

N1b Մետաստազներ դեպի 2 և ավել ավշային հանգույցներ

N2 Մետաստազներ դեպի միջնորմի և/կամ սուբկարինալ ավշային հանգույցներ

N2a1 Մետաստազներ դեպի N2 ավշային հանգուց առանց ներգրավման N1 հանգույցները

N2a2 Մետաստազներ դեպի N2 և N1 ավշային հանգույցներ

N2b Մետաստազներ 2 և ավել ավշային հանգույցների

N3 Any of: Մետաստազներ դեպի ենթաանրակային ավշային հանգույցներ

Մետաստազներ դեպի մյուս թոքարմատ կամ միջնորմի ավշային հանգույցներ

Մետաստազ

MX Մետաստազի մասին չկա տեղեկություն

M0 Մետաստազ չկա

M1a Առանձին ուռցքային հանգույց մյուս թոքում

Մետաստազ դեպի պլևրա ու պերիկարդիալ հանգույցներ

Մետաստազ դեպի պլևրա ու պերիկարդ

M1b Միայնակ մետաստազ կրծքավանդակից դուրս

M1c 2 և ավել օրգանների մետաստազ կրծքավանդակից դուրս

TNM Փուլը

T1a–T1b N0 M0 IA

T2a N0 M0 IB

T1a–T2a N1 M0 IIA

T2b N0 M0

T2b N1 M0 IIB

T3 N0 M0

T1a–T3 N2 M0 IIIA

T3 N1 M0

T4 N0–N1 M0

N3 M0 IIIB

T4 N2 M0

M1 IV

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվա-նդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ կամ անհետաձգելի կամ պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Թորակալ/կրծքայի վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, բժիշկ-ռադիոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, թոքաբան, սրտաբան, անոթաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիլոգ

8) Գանգատներ Առանց գանգատների

Գանգատների առկայությամբ

● հազ, հևոց, շնչարգելություն, արնախխում,

● ցավ կրծքավանդակում, հիպերթերմիա, հոդացավեր, ընդհանուր

թուլություն,

● մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա,

9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ չունի

10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, կլինիկո-լաբորատոր ցուցանիշների հետ համադրում

11) Հոսպիտալացման Ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիոթերապիա, պլանային կամ շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և (կամ) ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և (կամ) ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան լաբորատոր քննություն ● Արյան ընդհանուր հետազոտություն

● Արյան բիոքիմիական հետազոտություն

● Կոագուլորգրամմա

● էլեկտրոլիտներ,

● Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում,

● Սերոլոգիական հետազոտություն։ քաղցկեղային էմբրիոնալ հակածնի (CEA-), նեյրոնսպեցիֆիկ էնոլազի (NSE), ցիտոկրեատինինի ֆրագմենտի (Cyfra21-1), տափակբջջային կարցինոմայի անտիգենի (SCC), պրոգաստրին ձերբազատող պեպտիդի (Pro-GRP), շրջանառվող ուռուցքային անտիգենի որոշում։ 1 1 Պարակլինիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է և/կամ հսկվում է ուռուցքային հիվանդությունը։ Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում պարզաբանվում են արյան ցուցանիշների՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտների, արյան բիոքիմիական ցուցանիշների շեղումները

2) Առկա չէ Ձևաբանական հետազոտություններ ● Քսուքի/քերուկի բջջաբանական հետազոտություն,

● բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

● Իմունոհիստոքիմիական հետազոտություն

● Գենետիկ մուտացիաների որոշում՝ EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային)

● PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային)

● Նոր սերնդի սեկվենավորում (NGS) 1 1 Ձևաբանական հետազոտությամբ ճշտվում է ուռուցքի հյուսվածաբանական տեսակը, գենետիկ պրոֆիլը

Գործիքային հետազոտություններ

3) Առկա չէ Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններ ● Ռենտգեն հետազոտություն,

● Համակարգչային շերտագրություն (ՀՇ) պոլիօրգան ն/ե կոնտրաստավորմամբ,

● Համակարգչային շերտագրություն (ՀՇ) տոպոմետրի

● Գլխի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) ն/ե կոնտրաստավորմամբ և/կամ այլ շրջանների ՄՌՇ ըստ ցուցման,

● Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԵՏ-ՀՇ),

● Օստեոսցինտիգրաֆիա,

● ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) – ըստ ցուցման։

● ՈւՁՀ և/կամ ՀՇ ուղղորդված տրեպան բիոպսիաներ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է հիվանդության տարածվածությունը, ինչպես նաև իրականացվում է վերջիններիս ուղղորդմամբ բիոպսիա հետագա քննությամբ

4) Առկա չէ Էնդոսկոպիա ● Ֆիբրոբրոնխոսկոպիա բիոպսիայով և առանց,

● Ներբրոնխային ՈՁՀ բիոպսիայով և առանց

● ֆիբրոէզոֆագոգա-ստրոդոււոդենդոսկոպիա բիոպսիայով և առանց

● ներկերակրափողային ՈՁՀ բիոպսիայով և առանց

● Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի լոկալիզացիան, ինչպես նաև վերջինս հանդիսանում է բիոպսիայի մեթոդ

5) Առկա չէ Էնդովասկուլյար հետազոտություն ● Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զ/ե անգիոգրաֆիա էմբոլիզացիայով և առանց 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում կազմվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում իրականացվում է արնահոսության դադարեցում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում ջեներիկ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ օրերի քանակ

1) Նիվոլումաբ 10մգ/մլ Նիվոլումաբ 10մգ/մլ 100մգ

40մգ 14 օրը մեկ 240մգ

21 օրը մեկ 360մգ

28 օրը մեկ 480մգ 240-480 240-480 1

2) Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ 100մգ 21 օրը մեկ 200 200 1

3) Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ 1200մգ 840մգ 14 օրը մեկ

21 օրը մեկ 1200մգ

1680մգ 28 օրը մեկ 840-1680 840-1680 1

4) Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 4մգ 28 օրը մեկ 4․մգ 4 1

5) Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ 80մգ

20մգ

160մգ 21 օրը մեկ 120-140 120-140 1

6) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ 100մգ

300մգ 21 օրը մեկ 260-350 260-350 1

7) Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ 500մգ

100մգ 21 օրը մեկ 800-1000 800-1000 1

8) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգԳեմզար 1000մգ

200մգ

2000մգ 21 օրը մեկ 1600-2200 3200-4400 1,8

9) Ալբումինով կապված Պակլիտաքսել 100մգ Ալբումինով կապված Պակլիտաքսել 100մգ 100մգ 21 օրը մեկ 350-450 350-450 1

10) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ 50մգ

100մգ 21 օրը մեկ 120-160 120-160 1

11) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ 150մգ

450մգ

600մգ 21 օրը մեկ 400-800 400-800 1

12) Տոպոտեկան դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 4մգ/մլ Տոպոտեկան դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 4մգ/մլ 1մգ

4մգ 21 օրը մեկ 1,8-2,5 9-13 1-5

13) Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ էնդոքսան 1000մգ

500մգ 21 օրը մեկ 900-1200 900-1200 1

14) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դոքսոռուբիցին 50մգ

100մգ 21 օրը մեկ 80-120 80-120 1

15) Վինկրիստին լուծույթ ներարկման 1մգ/մլ Վինկրիստին լուծույթ ներարկման 1մգ/մլ 1մգ

2մգ 21 օրը մեկ 1,5-2 1,5-2 1

16) էտոպոսիդ ֆոսֆատ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 100մգ Էտոպոզիդ էտոպոսիդ ֆոսֆատ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 100մգ Էտոպոզիդ 100մգ

200մգ

սրվակ 21 կամ 28 օրը մեկ 160-220 480-660 1-3

17) էտոպոսիդ ֆոսֆատ Էտոպոզիդ հաբ էտոպոսիդ ֆոսֆատ Էտոպոզիդ հաբ 50մգ

100մգ 21 կամ 28 օրը մեկ 50-100 800-2000 1-21

18) Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ 100մգ

40մգ

300մգ 21 կամ 28 օրը մեկ 100-400 300-400 1,8,15

19) Վինորելբին (վինորելբինի տարտրատ) խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Վինորելբին (վինորելբինի տարտրատ) խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ 10մգ

50մգ 21 կամ 28 օրը մեկ 40-60 120-180 1,8,15

20) Աֆատինիբ դեղահատեր 20մգ, 30մգ, 40մգ Աֆատինիբ դեղահատեր 20մգ, 30մգ, 40մգ հաբ

20մգ

30մգ

40մգ ամեն օր 30-50 900-1500 1-30

21) Էռլոտինիբ դեղահատեր 150մգ Էռլոտինիբ դեղահատեր 150մգ հաբ 150մգ

25մգ

100մգ ամեն օր 100-150 3000-4500 1-30

22) Գեֆիտինիբ դեղահատեր 250մգ Գեֆիտինիբ դեղահատեր 250մգ հաբ

250մգ ամեն օր 250 7500 1-30

23) Օսիմերտինիբ թաղանթապատ դեղահատեր 80մգ Օսիմերտինիբ թաղանթապատ դեղահատեր 80մգ հաբ

80մգ ամեն օր 80 2400 1-30

24) Սոտոռասիբ թաղանթապատ դեղահատեր 120մգ Սոտոռասիբ թաղանթապատ դեղահատեր 120մգ հաբ

120մգ ամեն օր 960 8 հաբ 28800 1-30

25) Ալեկտինիբ (ալեկտինիբի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 150մգ Ալեկտինիբ (ալեկտինիբի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 150մգ հաբ

150մգ ամեն օր 1200 8 հաբ 36000 1-30

26) Բրիգատինիբ դեղահատեր 30մգ Բրիգատինիբ դեղահատեր 30մգ հաբ 30մգ

90մգ

180մգ ամեն օր 90-180 2700-5400 1-30

27) Ցերիտինիբ դեղապատիճ 150մգ Ցերիտինիբ դեղապատիճ 150մգ հաբ

150մգ ամեն օր 750 5 հաբ 22500 1-30

28) Կրիզոտինիբ դեղապատիճներ 250մգ Քսալկորի Կրիզոտինիբ դեղապատիճներ 250մգ Կրիզոտինիբ հաբ

250մգ ամեն օր 500 15000 1-30

29) Լորլատինիբ դեղահատեր 100մգ Լորլատինիբ դեղահատեր 100մգ հաբ

100մգ

25մգ ամեն օր 100 3000 1-30

30) Նիվոլումաբ 10մգ/մլ Նիվոլումաբ 10մգ/մլ 100մգ

40մգ 14 օրը մեկ 240մգ

21 օրը մեկ 360մգ

28 օրը մեկ 480մգ 240-480 240-480 1

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․

Ձև 5

Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով անատոմիական

մասնահատում, կոմբինացված անատոմիական մասնահատում, ոչ

անատոմիական մասնահատումներ և/կամ միջնորմային լիմֆոդիսսեկցիա;

Փուլավորող վիրահատություններ:

էքսցիզիոն բիոպսիաներ – բաց և թորակոսկոպիկ։

Թորակոսկոպիա։

Հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն։

Վերականգնողական բուժում:

Մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա։

Հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա (ՃԹ):

Բրախիթերապիա: 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրաման

2․ Չարորակ ուռուցքային հիվանդությունների դասակարգման TNM 8-րդ դասակարգում

3․ Կրծքային վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի դասագիրք

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։