ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1995 թվականի N 168
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 02.07.96 N 381)
2. ՕՀՊՊՀ-ի թվակազմը սահմանել 10 հաստիքային միավոր և նրա պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Թույլատրել ՕՀՊՊՀ-ի ունենալ 7 անդամ և նախագահի մեկ տեղակալ:
4. ՕՀՊՊՀ-ին հատկացնել ծառայողական մարդատար երկու ավտոմեքենայի սահմանաքանակ:
5. Սահմանել, որ օբյեկտների նախնական և մանրազնին հետախուզման համար բյուջետային միջոցների հատկացումը կատարվում է նշված աշխատանքների իրականացման նպատակահարմարության վերաբերյալ ՕՀՊՊՀ-ի դրական եզրակացության առկայության դեպքում:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի (ՕՀՊՀ) մասին» N 222 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 18-ի N 59 կարգադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
ապրիլի 2-ի N 168 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կանոնադրությունն ուժը կորցրել է 02.07.96 N 381)