Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 82.9-րդ հոդվածում`
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «որոշում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի» բառերով,
բ. 2-րդ կետի «սահմանված ժամկետում չի վերացրել» բառերը փոխարինել «սույն օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով վերադարձված դիմումը կրկին ներկայացրել է նոտարին՝ սահմանված ժամկետում չվերացնելով» բառերով,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) գործարքի` պահանջի հիմքում ընկած որևէ էական պայման առ ոչինչ է.»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) դիմումը ներկայացվել է մինչև դիմում ներկայացնելը մահացած ֆիզիկական անձի կամ լուծարված իրավաբանական անձի դեմ.
6) ներկայացվել է պարտապանի կողմից իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մասին պարտապանին ծանուցելուց հետո՝ մինչև գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ կարգադրություն արձակվելը կամ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից մեկով մերժվելը, դիմողը կարող է ներկայացնել ներկայացված պահանջից հրաժարվելու դիմում: Նշված դիմումը ստանալուց հետո նոտարը եռօրյա ժամկետում մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը:».
3) 2-րդ մասում՝
ա. «պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում» բառերը հանել,
բ. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում, ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը.
2) մահացել է ֆիզիկական անձ պարտապանը, կամ լուծարվել է իրավաբանական անձ պարտապանը։».
4) 4-րդ մասը «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի: Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժվելու դեպքում նույն պահանջով կրկին ներկայացված դիմումը ենթակա է քննության նոտարի կողմից» բառերով և նախադասությունով։