Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 82.10-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նշում բռնագանձվող գումարի ընդհանուր չափի վերաբերյալ՝ առանձին նշելով բռնագանձվող գումարի ընդհանուր չափի մեջ ընդգրկված հիմնական պարտավորության, տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների կամ այլ վճարների չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տուժանքները (տուգանքները, տույժերը), տոկոսները կամ այլ վճարներ, դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում, ինչպես նաև մինչև պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությամբ հարկադիր կատարման ուղարկելը ընկած ժամանակահատվածում պարտապանի պարտավորության կատարման վերաբերյալ ապացույց ներկայացվելու դեպքում նոտարը կարգադրությունը չի ուղարկում հարկադիր կատարման՝ այդ մասին համակարգում կատարելով համապատասխան նշում և ծանուցելով դիմողին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։