Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Երկրապահ կամավորականը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Երկրապահ կամավորականը

1. Սույն օրենքի իմաստով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում՝

1) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, որոնք՝

ա. եղել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

բ. ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում.

2) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

(2-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-76-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։