Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-353-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-353-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-88-Ն)
5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:
6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաև անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից: Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 11.11.15 ՀՕ-119-Ն, 29.06.16 ՀՕ-130-Ն, 23.04.19 ՀՕ-27-Ն, 10.12.20 ՀՕ-497-Ն, 08.12.21 ՀՕ-377-Ն, փոփ., լրաց. 08.12.22 ՀՕ-510-Ն, փոփ. 16.11.23 ՀՕ-353-Ն)
(08.12.22 ՀՕ-510-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-286-Ն