Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Նույնականացման քարտը վերցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Նույնականացման քարտը վերցնելը

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է լիազոր մարմին:

4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

(7-րդ հոդվածը փոփ. 08.12.21 ՀՕ-377-Ն, 16.12.22 ՀՕ-469-Ն)

(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։