Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. 2022 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Այն օտարերկրյա պետությունների ցանկը, որտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2022 թվականի ապրիլի 1-ից հետո իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետների ավարտը:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 15-րդ մասի, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ անձնագիր տալու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, անձնագիրը վերցնելու հետ կապված հարաբերությունների վրա:
(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն, 11.11.13 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-28-Ն, 10.12.20 ՀՕ-496-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-287-Ն