Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-27-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 7. Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-129-Ն)

8) անձը մահացել է.

9) տպագրված անձնագիրը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն նույնականացման քարտը փոխանակելու համար:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձնագիրը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:

4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։