Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-25-ից մինչև 2023-11-30։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2023-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) կենսաչափական տվյալներ` օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող և օգտագործվող անձնական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու (լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմներ).

3) տվյալների էլեկտրոնային պահոց` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները.

4) լիազոր մարմին՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։

(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-62-Ն, 29.06.16 ՀՕ-129-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։