Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-06-01-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:

(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-287-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։