Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-352-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-352-Ն)
3.1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ և 7.1-ին մասերի, 5-րդ հոդվածի 15-րդ մասի, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ անձնագիր տալու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, անձնագիրը վերցնելու հետ կապված հարաբերությունների վրա:
(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն, 11.11.13 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-28-Ն, 10.12.20 ՀՕ-496-Ն, փոփ., լրաց. 08.12.21 ՀՕ-376-Ն, 08.12.22 ՀՕ-509-Ն, փոփ. 16.11.23 ՀՕ-352-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-287-Ն