ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 149-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 767,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00057312) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ թիվ 13022024/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 767,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
04.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 149-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Մանուկյանի միայնակ մնացած քրոջ՝ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող Անուշ Մանուկյանի տան համար այլընտրանքային էներգիայի աղբյուրի ստեղծում: Սոցիալական պայմանների բարելավում՝ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա)
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Գայի փողոց, տուն 31, սոցիալական բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 767,800 դրամ
7. Բարեգործություն ստացողը Անուշ Մանուկյան, Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Գայի փողոց, տուն 31
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի մարտի 20-ից մինչև մայիսի 20-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 3.28 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 767,800 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 20-ից մինչև մայիսի 20-ը:
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 3.28 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 767,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
04.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ