ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 823-Ա «01» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր 1.539.667 /մեկ միլիոն հինգ հարյուր երեսունինը հազար վեց հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով գույքը, ընտանիքի կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով նվիրաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետի անունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
01.03.2024 թ.
հ. 823-Ա որոշման
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/ հ Շահառուի անուն, ազգանուն, հայրանունը Գույքի
անվանումը Քանակը
/հատ/ Մեկ միավորի
արժեքը
/ՀՀ դրամ/ Ընդամենը
հաշվեկշռային
արժեքը
/ՀՀ դրամ/
1 Հակոբյան Իննա Աշոտի Մանկական
երկհարկանի
մահճակալ 1 360 000 360 000
2 Պետրոսյան Վարդուհի Աբրիկի Ճաշասեղանի
հավաքածու 1 300 000 300 000
3 Առաքելյան Սուսաննա Հայկի Զգեստապա-
հարան 1 170 000 170 000
4 Ավչյան Թամարա Յուրայի Լվացքի
մեքենա 1 170 000 170 000
5 Հարությունյան Արևհատ Ռազմիկի Լվացքի
մեքենա 1 170 000 170 000
6 Մարտիրոսյան Քնարիկ Ֆելիքսի Սառնարան 1 225 667 225 667
7 Ազիզյան Մարինե Յուրիկի Գազօջախ 1 144 000 144 000
Ընդամենը 7 1 539 667 1 539 667
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան