ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող «Օգնություն դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին» ծրագրի մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «125,000,000» թիվը փոխարինել «250,000,000» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
12.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 181-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին դպրոցական և նախադպրոցական գույքի տրամադրում։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։
3. Բարեգործը ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամ (Armenia School Foundation – USA, ) իրավաբանական հասցեն՝ քաղ.Գլենդել, Սան Ֆերնանդո փողոց 3628, Կալիֆորնիա, ԱՄՆ
4. Ծրագիրը կատարողը «Հայ դպրոց» հիմնադրամ (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Բաղրամյան 17, գործունեության հասցեն` քաղ. Երևան, Վերին Անտառային փողոց, 127/2 շենք, բն. 6,
ՀՎՀՀ` 02566785)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, կրթության բնագավառում
6. Ծրագրի բյուջեն Ներկայացվող ծրագրի համար բյուջեն կազմում է 250,000,000 դրամ։
Առաջին փուլում` 2021 թվականի հունվար – 2022 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 99,500,000 դրամ.
Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվար - 2023 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 45,000,000 դրամ.
Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվար -2025 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում), ծրագրի արժեքը կազմում է 75,500,000 դրամ.
Ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը` 30,000,000 դրամ կտրամադրվի
կազմակերպչական ծախսերին:
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի դպրոցները և նախադպրոցական հաստատությունները:
Սույն ծրագրով նախատեսվում է գույքով ապահովել շուրջ 125 դպրոց և մանկապարտեզ: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները կընտրվեն «Հայ դպրոց» հիմնադրամի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում` ելնելով
դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարիքավորության աստիճանից:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Հայ դպրոց» հիմնադրամի ծրագրի տևողությունը կազմում է հինգ տարի: Հիմնադրամի ֆոնդը ներկայացվող ծրագրի համար կազմում է՝ 250,000,000 դրամ:
Ծրագրով նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական գույքի պատրաստում հետևյալ քանակներով՝
5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռներ 900 հատ ուսուցչական սեղան
1,000 հատ ուսուցչական աթոռ
800 հատ գրատախտակ
220 հատ դպրոցական գրապահարան
110 միավոր (1 միավորը` 1 նախադպրոցական սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան- աթոռ
80 հատ (8 տեղանոց) նախադպրոցական պահարան 800 հատ (8 տեղանոց) դպրոցական կախիչ
Ծրագրի առաջին փուլում` 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 14,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 85,500,000 դրամ
Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվարից մինչև 2023 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 5,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 40,000,000 դրամ:
Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը նախատեսվում է հումքի` ԴՍՊ-ի գնում 10,000,000 դրամ, գույքի պատրաստում (կապալառուների հետ պայմանագրեր)՝ 65,500,000 դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքից` 30,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպական ծախսերին:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1 Փայտյա հումքի՝ ԴՍՊ-ի ձեռքբերում՝ 29,000,000 դրամ.
2 Պայմանագրերի կնքում` գույք պատրաստող կապալառու ձեռնարկությունների հետ՝ 191,000,000 դրամի չափով, գույքի հետևյալ միավորների համար՝
2.1 5,300 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռ, յուրաքանչյուր միավորի համար` 24,000 դրամ,
2.2 900 հատ ուսուցչական սեղան, յուրաքանչյուրի համար` 17,000 դրամ,
2.3 1,000 հատ ուսուցչական աթոռ, յուրաքանչյուրի համար` 11,020 դրամ,
2.4 800 հատ գրատախտակ յուրաքանչյուրի համար` 18,000 դրամ,
2.5 220 հատ դպրոցական գրապահարան, յուրաքանչյուրի համար` 48,000 դրամ,
2.6 110 միավոր (1 միավորը` 1 սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան-աթոռ յուրաքանչյուրի համար` 40,000 դրամ,
2.7 80 հատ նախադպրոցական պահարան (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 21,500 դրամ,
2.8 800 հատ դպրոցական կախիչ (8 տեղանոց) յուրաքանչյուրի համար` 8,000 դրամ.
3 Գրասենյակի վարձակալության ծախսեր՝ 7,800,000 դրամ.
4 Կապի և հաղորդակցության ծախսեր՝ 2,400,000 դրամ.
5 Գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն)՝ 3,500,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական գումարը նախատեսվում է ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը, որը կազմում է՝ 30,000,000 դրամ: Այս գումարը, ըստ կազմված նախահաշվի, պետք է օգտագործվի հետևյալ ծախսերի համար՝
-աշխատակազմի վարձատրություն (ներառյալ օրենքով սահմանված հարկերի վճարումներ) - 13,200,000 դրամ.
-գրասենյակի վարձակալության ծախսեր - 7,800,000 դրամ
-ՀՀ մարզեր գործուղման ծախսեր -3,100,000 դրամ
-կապի և հաղորդակցության ծախսեր - 2,400,000 դրամ
-գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում, տեղեկատվական բուկլետների տպագրություն) - 3,500,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ինչպես նաև մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի իրականացման վերահսկողությունը իրականացվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
12.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ