ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 371-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածը 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում (դասակարգչի կոդ G բաժնից՝ ենթախումբ 45.2)»։
2. Որոշման հավելվածի 12-րդ կետում «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի, քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերով։
3. Որոշման հավելվածի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
14.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մարտի 14-ի N 371-Ն որոշման
«Ձև N 3
1․ Ծրագրի նկարագրական մաս
Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Կազմակերպության բաժնետերերը
կոնտակտային տվյալները`
Անունը, հայրանունը, ազգանունը
Իրավաբանական հասցեն
Տնտեսական գործունեության դասակարգիչը
Հեռախոսահամարը
Էլ. փոստը
2. Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն
3. Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը (մինչև հինգ տարի)
4. Ապրանքների ներմուծման ժամկետը
5. Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը և այլն)
6. Ծրագրով նախատեսված ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ծրագրի շրջանակներում օգտագործման նկարագրությունը Լիզինգով ձեռք բերված և ներմուծվող ապրանքների դեպքում նշվում է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը
7. Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն)
8. Հայտը ներկայացնելու պահին ծրագրի նպատակով արդեն իսկ իրականացված ներդրումները (դրամ)
9. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անձի հայեցողությամբ)
2․ Տնտեսական գործունեության և ծրագրային ցուցանիշներ
NN
ը/կ 1 2 3 4 5 6 7
1. Ցուցանիշ 20 թիվ 20 թիվ 20 թիվ 20 թիվ 20 թիվ 20 __ թիվ
1-ին
կիսամ- յակ տարե- կան 1-ին
կիսամ- յակ տարե- կան 1-ին
կիսամ- յակ տարե- կան 1-ին
կիսամ- յակ տարե- կան 1-ին
կիսամ- յակ տարե- կան 1-ին
կիսամ- յակ տարե- կան
2. Արտադրանք
(մլն դրամ)
3. Իրացում
(մլն դրամ)
4. Արտահա- նում
(մլն դրամ)
5. Աշխատա- տեղերի քանակ, այդ թվում՝ նոր
ստեղծվող
6. Միջին աշխատա- վարձ
(հազ. դրամ)
7. ԱԱՀ
8. Շահութա-
հարկ
9. Եկամտա-
յին հարկ
10. Այլ հարկեր
- 2-րդ սյունակում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ սյունակի համապատասխան վանդակներում դրվում է «-» նշանը:»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: